Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը. նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողով»-ում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո այսօր Երևանում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Սարգսյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր կոնֆերանսին հանդես են գալու որպես բանախոսներ, նրանց, ովքեր միայն մասնակցելու են ու նրանց, ովքեր հետևելու են կոնֆերանսի ընթացքին: «Չնայած ողջ աշխարհում, ինչպես նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, մենք որոշեցինք կազմակերպել կոնֆերանսը, -ասել է նախագահը: -Սա չի լինի ավանդական եռօրյա միջոցառում, որի ընթացքում հնարավոր կլիներ նաև հիանալ Դիլիջանի և Հայաստանի Հանրապետության մյուս վայրերի գեղեցիկ պատկերներով: Սակայն հուսով եմ, որ մյուս տարի մենք կրկին կհավաքվենք»:

Հանրապետության նախագահի խոսքով, դժվար է լինելու մեկ օրում քննարկումներ ունենալ և պատասխանել բոլոր հարցերին, սակայն մի բան հստակ է. «Մենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի:

Կորոնավիրուսը՝ Covid-19-ը, ազդել է ոչ միայն մարդկանց, այլև երկրների տնտեսությունների, երկրների հարաբերությունների վրա: Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն մենք պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և, Թուրքիայի ներգրավվածությամբ, Ադրբեջանի միջև, խնդրին առնչվում է նաև Հայաստանը»:

Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին, նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: «Այս գործողություններն շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքների,-նշել է նախագահը: -Մենք չենք կարող խուսափել C-19-ը քննարկելուց, և, միևնույն ժամանակ, չենք կարող չքննարկել C-20-ը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: «Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,- ասել նախագահ Սարգսյանը: