«Գրեմմիի» մրցանակը մեր սիրելի մաեստրոներին». ընդունելություն՝ նվիրված Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրավերով` ս. թ. դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կայացավ ընդունելություն: Առիթը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվելը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, մշակույթի և քաղաքական գործիչներ:

«Այսօր ուրախալի ու բացառիկ առիթ է մեր սրտի խոսքը, ջերմությունը, հարգանքն ու խոնարհումը փոխանցելու մեր սիրելի մաեստրոներին՝ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին: Մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով ծնվել են արտասահմանում, բայց գիտակցությամբ ու հոգու կանչով վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում և արարում են երաժշտության հրաշքը։ Աստված նրանց շռայլորեն շնորհել է արվեստի գենը»։

Ներկաներին ուղղված իր խոսքում նախարար Ա. Ամիրյանը նաև հավելեց, որ «Գրեմմիի» արժանացած հայազգի արվեստագետների ցանկն ուսումնասիրելիս, ծնվեց խելահեղ մի գաղափար՝ երևանյան օպերային թատրոնի կամարների ներքո, հրաշալի մի համերգային նախագծում միավորել «Գրեմմիի» արժանացած բոլոր հայ երաժիշտներին՝ դրախտավայր Հայաստանից խաղաղության, սիրո պատգամ փոխանցելով աշխարհին։

Նշենք, որ 2018 թվականի հունվարի 28-ին, Նյու Յորքում կկայանա «Գրեմմիի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմիի» թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» ներկայացված է «Գրեմմիի» երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը շնորհավորելով կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նշեց, որ վերջինի կողքին «Գրեմմիի» թեկնածուների ցանկում հայտնվելը չափազանց հուզիչ է։ Մաեստրոյի բնորոշմամբ, հայկական դրոշի ու հայ մշակույթի համար սա հրաշալի իրադարձություն է։

Ի պատասխան՝ Տիգրան Մանսուրյանը նշեց. «Ուզում եմ շնորհավորել Կոնստանտին Օրբելյանին, ով Հայաստան գալով, բերեց նաև իրեն ուղղված այդ պարգևը, որն, այնուամենայնիվ, բոլորինս է, օպերային թատրոնինն ու հայ երաժշտությանը»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր խոսքն ամփոփեց այսպես․ «Այժմ մեզ մնում է միավորել մեր սրտերն ու հոգիները և սպասել հունվարի 28-ին, «Գրեմմիի» 60-րդ մրցանակաբաշխությանը՝ հուսալով, որ մեր միավորված սրտերն ու ցանկությունները իրականություն կդարձնեն այն երազանքը, որը կոչվում է՝ «Գրեմմիի» մրցանակը մեր սիրելի մաեստրոներին»։