Արցախը Հայաստան է. ԱՄՆ-ի հայերը Սպիտակ տնից պահանջել են ճանաչել ԼՂՀ անկախությունը

Լուրեր

09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Վաշինգտոն ժամանած բազմաթիվ հայեր և նրանց սատարող օտարազգիներ հոկտեմբերի 9-ին բողոքի ակցիա են իրականացրել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չֆինանսավորել Ադրբեջանին ու Թուրքիային:Բ

ողոքի ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Նրանք «Հայ քաջեր» և մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի ներքո  ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Արցախը հզոր է», «Արցախը Հայաստան է»: Բողոքի մասնակիցների ձեռքին պաստառներ էին՝ «Հայաստանը դեմ է ահաբեկչությանը», «Վե՛րջ տվեք ադրբեջանական ագրեսիային», «Վե՛րջ տվեք սպանությանը, վե՛րջ տվեք ատելությանը», «Կեցցե՛ հայ բանակը», «Հաղթելու ենք», «Ճանաչեք Արցախը» կոչերով:

«Հաջորդ  տարի այս ժամանակ միանալու ենք հազարավոր հայերի, որոնք աշխարհի տարբեր ծայրերից կվերադառնան մեր հայրենիք,  ազատ ու անկախ Արցախ, որտեղ վերակառուցելու ենք մեր եկեղեցիները, մեր դպրոցները: Մեր կամավոր զինվորնե՛ր, մեր հայ հերոսնե՛ր, մենք կանգնած ենք ձեր կողքին: Ադրբեջանն ու Թուրքիան պարտվելու են, արդեն պարտվել են: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ն հայ հերոսն ու ազատ, անկախ Արցախը»,-նշել են բողոքի ակցիայի մասնակիցներն ու հիշեցրել, որ իրենց հիմնական պահանջներն են՝ ճանաչել Արցախի անկախությունը, զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին ու Թուրքիային: