Սոորոնբայ Ժեենբեկովը պատրաստ է հրաժարական տալ Ղրղզստանի նախագահի պաշտոնից

Լուրեր

18.09.2026 | 20:00
Հարց Փաշինյանին՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս չեք գալիս, եթե ԵՄ ընդունվելու դիմում եք տալիս․ չունի ստրատեգիա․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 19:43
Թուրքիայի արդարադատության նախարարն ակնարկել է 2028 թվականին արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ Էրդողանի վերընտրվելու համար
18.09.2026 | 19:29
Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ
18.09.2026 | 19:15
Ամաչում եմ, որ վարչապետի աշխատավարձը 2․6 մլն է լինելու, կանեմ ամենը՝ շատ ավելի բարձր վարձատրվեն պետաշխատողները․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 19:00
Մեկ քարտ՝ ՀՀ-ում, Չինաստանում և աշխարհի տարբեր երկրներում․Arca-ն ու UnionPay-ը նոր քարտ են գործարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:43
Պուտինը հեռավար է քվեարկել Պետդումայի ընտրություններում
18.09.2026 | 18:28
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց
18.09.2026 | 18:27
Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:23
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին
18.09.2026 | 18:22
Փաշինյան․ Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին
18.09.2026 | 18:19
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եվրոպացի դեսպանների հետ քննարկել են ներքաղաքական զարգացումները
18.09.2026 | 18:14
41-ամյա Ռոնալդուն հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
18.09.2026 | 18:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ստացավ // Պաշտպանները՝ կաթողիկոսի դեմ գործը կարճելու մասին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 18:02
Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոորոնբայ Ժեենբեկովը պատրաստ է հրաժարական տալ Ղրղզստանի նախագահի պաշտոնից՝ երկրում իրավիճակի կայունացումից հետո։ Այս մասին Ժեենբեկովը հայտարարել է քաղաքացիներին հղած ուղերձում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա ասել է, որ անհրաժեշտ է անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ ու ցրել կառավարությունը՝ հավելելով, որ այն բանից հետո, երբ գործադիր մարմնում կհաստատվեն լեգիտիմ ղեկավարներ, անձամբ կլքի երկրի ղեկավարի պաշտոնը։

«Ինձ համար ոչ մի պաշտոն ավելին չէ, քան երկրի ամբողջականությունը, ժողովրդի միասնականությունն ու հանրության հանգստությունը։ Մենք պետք է հնարավորինս շուտ ստեղծված իրավիճակը իրավական դաշտ վերադարձնել»,- նշել է երկրի գործող ղեկավարը։

Նշվում է, որ նոր կառավարություն նշանակելու համար անհրաժեշտ է ինչպես երկրի ղեկավարի, այնպես էլ խորհրդարանի որոշումները։

Ղրղզստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց հոկտեմբերի 4-ին։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձան։ Այս շաբաթ ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք, ինչպես նաև քննչական մեկուսարանից ազատ արձակեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Ավելի ուշ Ղրղզստանի ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց ընտրությունների արդյունքները։