Արգիշտի Քյարամյանին ազատելը չեմ բացառում, որ կապ ունի Նիկոլ Փաշինյանի գրառման հետ. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
19.07.2026 | 11:04
Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 10:48
Վթարային ջրանջատում Երևանում
19.07.2026 | 10:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.07.2026 | 10:01
Կիլիան Մբապեն՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու
19.07.2026 | 09:35
RAF. Արսեն Հարությունյանի տպավորիչ «քամբեքը», Արման Ծառուկյանի առաջին պարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 09:08
Անգլիան 6։4 հաշվով հաղթեց Ֆրանսիային ու դարձավ ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը նաև ազգակցական կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ, ուշագրավ ակնարկներ է անում: Պատգամավորը չի բացառում, որ Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատվել է դավաճաններին բացահայտելու հարցում թերանալու համար:

«Եթե այդպիսի տեղեկություն է բացահայտվել և այդ տեղեկությունը նախապես չի բացահայտվել, դա, կարծում եմ, ԱԱԾ-ի թերի աշխատանքի արդյունքն է եղել»,- ասաց նա:

Վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որն իրականացրել է ենթադրյալ դավաճանական արարքը, Ստեփանակերտի բնակիչ է: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:

Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ այս անձին առաջնագծում զինվորներին հողերը հանձնելու մասին կեղծ տեղեկություններ են փոխանցել քաղաքական դրդապատճառներով: Թե քաղաքական որ շրջանակներին էր ակնարկում Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրաժարվում են մեկնաբանել։

Հրաչյա Հակոբյանը միայն մատնացույց արեց Հայաստանի նախկին իշխանություններին․ «Այն շրջանակները, ովքեր կապ ունեն նախկին իշխանությունների հետ: Անուն-ազգանուններ չեմ հնչեցնի»:

Մանրամասները՝ տեսանյութում: