Ռուսաստանի սահմանապահ վարչության պատասխանատուն՝ հայ-թուրքական սահմանի հսկողության մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր մամուլում, «Ժամանակ» թերթում հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչներից ստացված տեղեկություններ տարածվեցին, որ ռուս սահմանապահները «զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը»:

Նկատի ունենալով, որ հարցը խիստ կարևոր է ՀՀ անվտանգության համար, Factor.am-ը կապվեց Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակության հետ կապերի պատասխանատու Սերգեյ Գրեչինի հետ։ Վերջինս հերքեց սահմանային հսկողության դադարեցման մասին լուրերը։

Գրեչինը պարզաբանեց․ «Սահմանային հսկողություն ձևակերպումը վերաբերում է միայն սահմանային անցակետերին։ Ահա ինչու, եթե տվյալ վայրում չկան անցակետեր, իսկ հայ-թուրքական սահմանին գործող անցակետեր հաստատ չկան, հետևապես սահմանային հսկողություն այնտեղ չի կարող լինել։ Իսկ սահմանապահները աշխատում են սովորական ռեժիմով»:

– Որևէ փոփոխություն, կամ շեղում չի՞ եղել այս օրերին։

– Բացարձակապես ոչ։ Մենք մշտապես մարտական բարձր պատրաստվածության վիճակում ենք, ամեն րոպե պատրաստ կատարել հայ-թուրքական սահմանի պահպանության մասին 1992 թվականի պայմանագրով նախատեսված խնդիրները։ Իսկ այն, որ երբեմն մենք սահմանի ամրացման, կահավորման կամ վերակահավորման, սարքավորումների մոնտաժի, դեմոնտաժի մասով ինչ-որ աշխատանքներ ենք տանում, ինչ-որ բան ներկում կամ նորոգում, ապա դա մեր ներքին աշխատանքն է, որ մեր սահմանը լինի պատշաճ կահավորված և ամուր, բարձր մարտական վիճակում։

– Գուցե, բնակիչներն այդ աշխատանքները տեսնելով են ենթադրել, որ դադարեցվում է սահմանի պահպանությո՞ւնը։

– Հնարավոր է, որ սա Մեղրու ճանապարհի հետ կապված անհասկանալի հայտարարությունների շարունակությունն է, որոնք նախկինում էլ էին արվում, որ, իբր, մենք ինչ-որ մեկին թույլ չենք տալիս ճանապարհ կառուցել։ Հնարավոր է, որ այդ ալիքն է, և ինչ- որ անձինք օգտվում են առիթից և ցանկանում են թեժացնել մթնոլորտը։ Արդեն պարզաբանումներ ենք ներկայացրել, որ ռուսական կողմը գործնականում հետևում է Հայաստանի օրենքների կատարմանը և որևէ կերպ չի մասնակցում որոշումների ընդունմանը։ Կարծում եմ, ոմանք ուզում են, որ մարդիկ սկսեն անհանգստանալ։ Մենք աշխատում ենք սովորական ռեժիմում: Ւնչ վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ապա մենք շնորհակալ ենք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ նրանք մեզ օգնում են սահմանի պահպանության հարցում։

Հիշեցնենք՝ավելի վաղ տեղեկություններ  էին տարածվել որ Իրանի հետ սահմանը հսկող ռուսական զորամասից հրաժարվում են թույլտվություն տալ Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածի շինարարությանը։

Սյուզան Սիմոնյան