Ինչ է տիրում ադրբեջանական կողմում․ ադրբեջանցի բժիշկը Լապշինին պատմել է մարտադաշտում ցաքուցրիվ եղած զոհերի, վիրավորների ու իշխանությունների մասին

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ադրբեջանում բնակվող մի բժիշկ իրեն սարսափելի պատմություններ է փոխանցել ադրբեջանական կողմում տիրող իրավիճակի մասին։

Բլոգերը, մասնավորապես, գրել է․

«Հասկանալի պատճառներով չեմ ասի, թե ով է նա։ Կասեմ միայն, որ բժիշկը փրկում է վիրավոր ադրբեջանցիների կյանքը, որոնց արդեն 11 օր է՝ հսկայական թվերով բերում են ռազմաճակատից։ Նա գրել է, որ շատ վիրավոր զինվորներ ասում են, թե երկրի իշխանությունները թույլ չեն տալիս մարտի դաշտից դուրս բերել իրենց հարյուրավոր վիրավորներին, որոնք սարսափելի տանջանքների մեջ ժամերով, անգամ օրերով գտնվում են գնդակոծության տակ։ Եվ սա՝ ի հավելումն ավելի քան 2․000 ադրբեջանցի զինվորների դիակների, որոնց ոչ ոք չի տարհանում մարտի դաշտից, քանի որ Բաքուն հրաժարվում է համագործակցել Կարմիր խաչի հետ։

Երիտասարդ տղաների անդամահատված մարմինները ցաքուցրիվ են եղած Ջաբրայիլի հարավից մինչև Թալիշի մատույցներ՝ հյուսիս։ Եվս մի քանի օր՝ և արդեն հնարավոր չի լինի ճանաչել նրանցից շատերի դիակները՝ նեխելու գործընթացի պատճառով։

Եթե վիրավորվեք ձեր դիրքերում, ասենք՝ հրետանային կրակից, համարեք, որ ձեր բախտը բերել է։ Ձեզ կփրկեն, ձեր համար պատերազմը կավարտվի, անգամ եթե ձեռք կամ ոտք եք կորցրել։ Կարևորը ողջ ես։ Բայց եթե ադրբեջանցի զինվորը հայտնվի կրակի տակ կամ հետախուզական կամ հատուկ նշանակության ջոկատի անդամ լինի ու վիրավորվի իր դիրքերից հեռու, նրան սպասվում է տառապալի մահ։ Նրան ոչ ոք չի օգնի։ Յուրայինները դեն կնետեն, իրենց ինչի՞ն է պետք կրակի տակից վիրավոր ընկերոջը դուրս բերել, իրենք իրենց կփրկեն։ Վիրավորները ցավից գոռում են, օգնություն են խնդրում, սակայն նրանց ոչ ոք չի օգնում։ Յուրայինները վաղուց իրենց դեն են նետել ու մոռացել են, իսկ հայերը չեն ձգտում վիրավորների վերցնել, առավել ևս՝ վտանգելով իրենց կյանքը։ Հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ մահանում են տառապանքների մեջ այնտեղ, որտեղ նրանք վիրավորվել են որովայնից կամ արկերի բեկորներից։

Չնայած Կարմիր խաչի կոչերին՝ Ադրբեջանի ղեկավարները դեռևս չեն գնում ժամանակավոր հրադադարի, որպեսզի զոհերի դիերը դուրս բերեն ու փորձեն փրկել վիրավորներին։

Միգուցե ինձ ինչ-որ մեկը կասի՝ «ինչ ակնկալել ադրբեջանցիներից, նրանք իրենք են ագրեսորները», բայց ես չեմ համաձայնի։ Այս բոլոր մարդիկ զինվորներ են։ Նրանք հրաման են կատարում և Ալիևը հանցագործություն է կատարում՝ թույլ չտալով արժանապատիվ կերպով հուղարկավորել զոհվածներին կամ փրկել նրանց, ովքեր դեռ ողջ են»։
Տաթև Ֆռանգյան