Ծառայության վայրը թողնելը կամ չներկայանալը համարվում է դասալքություն. պատերազմի ժամանակ պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով. Դատախազություն

Լուրեր

27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:27
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Զինվորական դատախազության հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով և բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր և պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջև դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը:

Զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի օրենքի 5-րդ հոդվածի, համարվում է զինվորական ծառայության տեսակներից: Այսինքն զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար:

Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը զգուշացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն:

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը  պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով։

Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում, այնուամենայնիվ, նշելու, որ նմանատիպ հնարավոր դրսևորումներին տրվելու են խիստ քրեաիրավական գնահատականներ»: