Այս պրոբլեմը չենք թողնելու հետագա սերունդներին. վարչապետը զանգահարել է առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցել հրամանատարների, զինվորների հետ։ Նա հրապարակել է իր զրույցից մի հատված։

«Զանգել եմ ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, որ սիրում եմ ձեզ ու խոնարհվում եմ ձեր առաջ ու ձեր կատարած ծառայության առաջ: Գիտեմ՝ ինչքան դժվար է, գիտեմ, որ շատ, բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների առաջ եք կանգնած: Բայց և ուզում եմ ասել, որ իսկապես էն ծառայությունը, որ հիմա դուք ձեր հայրենիքին մատուցում եք, դա պատմական ծառայություն է: Եվ հայրենիքը մշտապես ձեր առաջ պարտքի տակ է լինելու: Որովհետև ինչ էլ արվի, ինչքան էլ շատ արվի, ինչքան էլ շատ բան արվի ձեզ համար, միևնույն է, ձեր ծառայության գինն էնքան բարձր է, որ այդ պարտքի տակից շատ դժվար է լինելու դուրս գալ:

Ու ես ուզում եմ համոզված լինեք, որ ես էստեղ իմ ամենօրյա աշխատանքի մեջ ամեն ինչ անում եմ ու մեր կառավարությունը ամեն ինչ անում է, որ ձեր չարչարանքը իզուր և ապարդյուն չանցնի: Եվ ես հավատում եմ, որ մենք պատմական էս շրջափուլում էնքան ամրություն, ուժ ենք ունենալու, էնքան մեծ առաքելության զգացում ենք ունենալու, որ մինչև վերջ կանգնելու ենք, և էս պրոբլեմը չենք թողնելու մեր հետագա սերունդներին: Եվ մենք պետք է կանգնենք ամուր, մինչև վերջ մեր ժողովրդին, մեր հայրենիքի իրավունքը պաշտպանենք, մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանենք»,- ասել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: