Թուրքիան իշխանափոխություն է ծրագրել Ադրբեջանում․ պարտության մեղքը բարդվելու է Ալիևի վրա․ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
27.03.2026 | 17:49
ՖԻՖԱ-ն հաստատել է 5 նոր կանոնները ֆուտբոլում
27.03.2026 | 17:48
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ծանր մարտերը շարունակվում են, ՊԲ-ն ցավոտ հարվածներ է հասցնում թշնամու զորքերին։ Ըստ Հարությունյանի՝ ամբողջ աշխարհն արդեն գիտի Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը՝ ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու։ Պարո՛ն Մելիքյան, իսկապե՞ս աշխարհը հասկացել է՝ ինչ է կատարվում Արցախում։

– Ես ավելի շատ հակված եմ նրան, որ պետությունների մեծ մասի քաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, և հասկանում է գործընթացի էությունը, հատկապես գերտերություններին է խոսքս վերաբերում։ Այնպես որ՝ այն, ինչ տեղի է ունենում, թերևս, անակնկալ չէ։ Այլ հարց է՝ ով ինչպես է արձագանքում կամ ինչպիսի պահվածք կորդեգրի առաջիկայում։ Մենք տեսանք, որ պատերազմի առաջին օրերին միջազգային արձագանք չեղավ, ապա տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որին հետևեց համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը, և վերջին հայտարարությունը արդեն արտգործնախարարների համատեղ հայտարարությունն էր, որտեղ կողմերին կոչ էր արվում անհապաղ, առանց նախապայմանների դադարեցնել կրակը։

Մենք հասկանում ենք, որ սա Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ է, որը հրահրել ու կառավարում է Թուրքիան, և մեծ հաշվով այն ծառայում է անմիջականորեն Թուրքիայի և նախագահ Էրդողանի ընթացիկ շահերին։ Աշխարհը սկսել է դա հասկանալ և արդեն ձայներ են հնչում՝ դատապարտող թուրք-ադրբեջանական ագրեսիան, դատապարտում են նաև վարձկան ջիհադիստների տեղափոխությունը այլ հակամարտ գոտիներից Թուրքիայի միջոցով դեպի Ադրբեջանի տարածք։ Նրանք մասնակցում են այս պատերազմին, բայց այս պատերազմը չէ, որ նրանց վերջնական նպատակն է։

– Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկիչներ տեղափոխելը հեռահար ի՞նչ նպատակ է հետապնդում՝ բացի տարածաշրջանի ապակայունացումը։

– Թե՛ Էրդողանի, թե՛ Ալիևի համար այս պատերազմի արդյունքը շատ կարևոր է, ճիշտ է՝ տարբեր արդյունքներով։ Ալիևի համար սա արդեն իսկ կյանքի ու մահվան խնդիր է, այս պարտությունն արդեն նրա ոչ միայն քաղաքական մահը կարող է ազդարարել, պարզապես իր իսկ ժողովուրդը կարող է նրան ոչնչացնել։ Ես կարծում եմ, որ Անկարան Ալիևին համոզել է, որ համատեղ ջանքերով նրանք կարող են մեզ ծնկի իջեցնել, ինչը չեն կարող անել, վատ են հաշվել։ Ուստի, Ալիևի խնդիրն իսկապես ճակատագրական է։

Դառնանք Էրդողանին։ Էրդողանը հմուտ, փորձված քաղաքական գործիչ է, և իր քայլերը ձեռնարկելիս նա, վստահ եմ, հաշվարկում է տարբեր ելքերի հավանականությունը։ Էրդողանը հաշվարկել է նաև Ալիևի պարտության հավանականությունը։ Եվ այս դեպքում Էրդողանը շարունակության նպատակադրում ունի, որը հետևյալն է․ ջիհադիստների՝ Ադրբեջանում հայտնվելու միջոցով նա այնտեղ զինված բազա է ստեղծում՝ Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնելու համար։ Պարտության ամբողջ մեղքը բարդվելու է առանց այդ էլ իրեն ինքնաոչնչացման տարած Ալիևի վրա, բայց Ադրբեջանում ստեղծվում է ջիհադիստական պլացդարմ, որը երեք ուղղություններով՝ բացի հայկական աշխարհից, վտանգ է սպառնալու՝ Իրանին, Կենտրոնական Ասիային, Հյուսիային Կովկասին՝ Ռուսաստանին։ Սա իրոք լրջագույն վտանգ է տարածաշրջանի պետությունների համար, բայց թե մնացյալ աշխարհն ինչպե՞ս այդ վտանգին կվերաբերվի, սա խնդիր է։ Այստեղ կլինեն նման զարգացման և՛ համակիրներ, և՛ հակառակորդներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան