Հայ-թուրքական սահմանի ռուս սահմանապահները դադարեցնում են սահմանի հսկողությունը. «Ժամանակ»
«Հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչները պատմում են, որ սահմանը հսկող ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը:
Գյուղացիների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում ուժեղացրել և արդիականացրել է սահմանի հսկողությունը, իսկ Ռուսաստանը չի ցանկանում սահմանի հսկողության վրա գումար ծախսել: Երևի այդ գումարը չկա էլ»,-գրում է թերթը: