Համոզված եմ՝ Իրանի զգուշացումներն ուղղված են Ադրբեջանին․ իրանագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Պատերազմի առաջին իսկ օրերից ադրբեջանական արկերը պարբերաբար ընկնում են իրանական տարածք, և իրանական կողմը դրանց արձագանքում է զուսպ։ Այս անգամ Թեհրանը խոստացել է այլ միջոցներ ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ, պատերազմին Իրանի վերաբերմունքի մասին Factor TV-ն զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

– Տիկի՛ն Իսկանդարյան, հենց այսօր առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանցիները հավաքվում են Իրանի սահմանի երկայնքով՝ պատսպարվելով սահմանով մեկ։ Արդյո՞ք այս հայտարարությունը արձագանք գտավ իրանական կողմում։

– Անպայման արձագանք կգտնի։ Եվ սա շատ բնորոշ է Ադրբեջանին։ Մենք գիտենք նաև, որ 90-ական թվականներին՝ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանը նման սադրանքների կրկին դիմել է, որպեսզի երրորդ, չորրորդ կողմերին ներքաշի պատերազմական գործողությունների մեջ։ Եվ մենք տեսնում ենք, որ ձեռագիրը մեծ հաշվով չի փոխվել։ Եվ այս ձեռագրի շարունակությունը շատ լավ գիտեն Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Պետք է փաստեմ, որ պատերազմի առաջին օրերին Իրանը բավական զուսպ հայտարարություններ էր անում, բայց արդեն 3-4-րդ օրերին, երբ առաջին արկերն ընկան Իսլամական Հանրապետության տարածք, և գիտենք՝ Խոդաֆերինի շրջանում բավական վնասներ տվեցին և՛ քաղաքացիականներին, և՛ տարածքներին, ունեցան վիրավորներ, և անգամ խոսում էին զոհերի մասին, Իսլամական Հանրապետությունն արդեն բավական կոշտ արձագանքեց՝ նշելով, որ այսուհետև չհամարձակվեն իրենց սահմանը հատել, և պատերազմական գործողությունները վարեն բացառապես իրենց տարածքում։

Դրանից հետո մենք տեսանք, որ արկերի, կարելի է ասել, տարափ տեղի ունեցավ Իրանի ուղղությամբ, և հիմնականում այս արկերի ընկնելը գալիս է Ադրբեջանի, ադրբեջանական ուժերի կողմից։ Եվ այս ամենը շատ լավ արձանագրվում է Իրանի կողմից, և հասկանում են՝ ինչ է տեղի ունենում։

– Իրանի պաշտպանության նախարարն է արդեն արձագանքել ու ասել, որ այլ միջոցներ են կիրառելու։ Ի՞նչ միջոցների մասին է խոսքը, և արդյո՞ք այս հայտարարությունն ադրբեջանական կողմին է ուղղված։

– Հենց առաջին իսկ օրերին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, և որոշումներ էին կայացվում, թե ինչ պետք է անել։ Որովհետև բնական է, որ իրենք իրենց ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիք են նկատում, որ հյուսիսային շրջաններում տեղի է ունենում պատերազմ, որը իրենց սահմանին բավական մոտ է։

Բնական է, որ իրենց ազգային անվտանգությանը վտանգ է սպառնում, և փորձելու են ինչ-որ գործողություններ անել։ Եվ մենք ունեցանք ինֆորմացիա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուժեղացնում է սահմանը և ծանր տեխնիկա է մոտեցվել սահմանին՝ ուժեղացնելով ամբողջ երկայնքով։ Ես համոզված եմ, որ այս ամենը հիմնականում ուղղված է Ադրբեջանի իշխանությունների դեմ, քանի որ այդ ահաբեկիչները բերվել են Ադրբեջանի կողմից, և հենց սա է սպառնում Իրանի ազգային անվտանգությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան