Մարտի դաշտում վիրավորվել է Վահան Բադասյանը. «Մեդիալաբ»
Մարտի դաշտում վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Բադասյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվում էր առաջնագծում:
Ինչպես տեղեկացրեցին «Մեդիալաբին» Բադասյանի մտերիմները, Բադասյան գլխի շրջանում վիրավորում է ստացել: Նրան վիրահատել են Գորիսում: Վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:
Վահան Բադասյանին այս պահին տեղափոխում են Երեւան: