Ադրբեջանը ռազմական պարտություն է կրել․ ժամանակը մեր օգտին է աշխատում․ Մհեր Հակոբյան

Լուրեր

10.02.2026 | 11:55
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի և Ինդոնեզիայի նավահանգիստների նկատմամբ պատժամիջոցների հարցը՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շրջանակում
10.02.2026 | 11:49
2370 վարորդական իրավունք է դադարեցվել՝ թմրաբանական, հոգեբուժական կառույցներում հաշվառմամբ պայմանավորված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:46
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.02.2026 | 11:44
Կույրերի միավորման նախագահն արձագանքել է միավորման անդամների մեղադրանքներին
10.02.2026 | 11:41
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
10.02.2026 | 11:41
Վալերի Ծառուկյանը նոր թիմ ունի
10.02.2026 | 11:33
Ընդդիմադիրները ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ են ներկայացրել
10.02.2026 | 11:24
Ինչո՞ւ վարչապետի 2024-ի հանձնարարականը չի կատարվել․ Հայկ Սարգսյանը՝ ՊԵԿ փոխնախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:16
Նման հայտարարություն ընդունելուց հետո ՀՀ գլխավոր դատախազը, դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:13
Ես մտադիր եմ քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել․ միայնակ փրկվել հնարավոր չէ․ Գագիկ Ծառուկյան
10.02.2026 | 11:10
Ռոնալդուն ավարտել է գործադուլն «Ալ Նասրում»
10.02.2026 | 11:08
Սահմանին մեր սահմանապահներն են, ՀՀ-ն ԵՏՄ անդամ է․ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
10.02.2026 | 11:05
ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները․ Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 10:59
Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ․ ՀՀ դատավորների միություն
10.02.2026 | 10:47
«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը. Գալուզին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի հետ

– Ռազմաճակատից այսպիսի տեղեկություն է հրապարակել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը «Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին։ Դիրքային որոշակի հաջողություններ ունենք»։ Սա նշանակում է՝ ավարտվե՞ց առավոտից նկատված հրադադարը։

– Որևէ կերպ մեր պատերազմը չի ավարտվել, ուղղակի համազորային մարտեր են, թեժությամբ ընթացող պատերազմ է, ինչն անխուսափելիորեն բերում է նրան, որ կողմերը պետք է ունենան նմանատիպ դադարներ, որպեսզի ունենան ուժերի համալրում, ուժերի վերախմբավորում, ճշգրտեն հարվածների և հետագա հարձակողական կամ պաշտպանողական հնարավորությունները և այլն։ Որևէ կերպ պետք չէ այս պահին մտածել, թե պատերազմն ավարտվեց։ Պատերազմը միշտ չէ, որ հարձակում կամ պաշտպանություն է, պատերազմը նաև մանևրներ են, ուժերի վերադասավորումներ են և, ինչպես ասեցի, մենք ունենք հիմա այդ փուլը։

Եթե ուշադիր լինենք այս «աշնանային պատերազմի» զարգացումներին, կտեսնենք, որ երեք ենթափուլերով են ընթանում՝ 1,2,3 օր, 4,5,6 օր և 7, 8, 9 օր։ Ուշադրություն դարձնենք, որ այս փուլերի առաջին օրը լինում է մի քիչ թեժ, երկրորդը՝ մի քիչ պակաս, երրորդը՝ թույլ և այսպես շարունակ։ Տիպիկ օրինակ էր պատերազմի յոթերորդ օրը, որը եղավ ողջ պատերազմի համար ամենածանրը, և հենց այդ ամենածանր օրն էր, որ մենք մեծ կորուստներ պատճառեցինք հակառակորդին։ 8 և 9-րդ օրերին անկում գնաց, և այսօր պատերազմի արդեն 10-րդ օրն է, և ըստ ժանրի կանոնների՝ ենթադրվում է, որ այստեղ պետք է թեժացում գնա։ Այստեղ ուրիշ օրինաչափություն կա, որ եթե երեք օրում նաև ուժերի սպառում է գնում, այս ենթափուլերն էլ են սկսում երկարել։ Այս պահի դրությամբ՝ ավելի քան դրական եմ գնահատում մեր բանակի գործողությունները, կարծում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք, որ մոտակա օրերին մարտերի թեժացում կլինի։

– Ձեր գնահատմամբ՝ պատերազմում որո՞նք են Ադրբեջանի ռազմավարական մաքսիմալ նպատակները, և արդյո՞ք դրանք կատարել է։

– Կասկած չի կարող հարուցել, որ թշնամու նպատակն է՝ առնվազն գրավել Արցախի Հանրապետության տարածքը և դուրս գալ Հայաստանի Հանրապետության իրավաբանական սահման արևելքից։ Սա կասկածից վեր է, ավելին՝ սա նաև պատերազմի կանոններով է հաստատվում, և ուղղակի չի կարող ուժ ու միջոց ներդրվել և տեղական, լոկալ նպատակներ կյանքի կոչվել։ Այս պատերազմը, անկասկած, մեծ է, որևէ համեմատության մեջ չի մտնում Ապրիլյան պատերազմի հետ։ Գուցե և Ապրիլյան պատերազմն աճեր, հասներ սրան, բայց չաճեց, այդպես էլ մնաց այդ մակարդակին։ Հիմա այս ուժը և միջոցները կիրառելով, ըստ էության, Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը կիրառելով՝ ունենալ այն, ինչ իրենք ունեն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտատարում եմ, որ դա ռազմական պարտություն է։ Ոչ ոք չի ասում, որ այդ դիրքերը պատ են և իրենք գալու են կպչեն այդ պատին ու հետ ընկնեն, այդպես չի, դիրքերը, ըստ էության, կենդանի օրգանիզմներ են՝ իրենց անձնակազմերով, իրենց վայրիվերումներով, և երբ նման հարված է գալիս, բացառված չէ, որ այդ դիրքը կարող է մի քիչ հետ ու առաջ գնալ՝ նահանջ, հակահարձակում և այլն։ Տասն օրերի արդյունքում ունենալ սա, դա միանշանակ պարտություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան