ԵՄ դեսպանին ասել եմ՝ տարածաշրջանային այս կոնֆլիկտը կարող է վերաճել մայրցամաքային կոնֆլիկտի. Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
Բոլորը

Դիվանագիտական առումով իրավիճակն ամբողջությամբ մեր կողմն է: Եթե Թուրքիան չդադարեցնի Ադրբեջանին սատարելու գործողությունները, պետք է հավելյալ որոշումներ կայացվեն:

ԵՄ որոշ անդամ երկրներ արդեն հայտարարել են, որ հրաժարվում են զենքի վաճառքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Արման Եղոյանը:

«Մենք այժմ ռազմական գործողությունների ակտիվ փուլում ենք և դրանց ավարտից հետո ունենալու ենք լրիվ այլ իրավիճակ: Մի բան ակնհայտ է, որ այսօր ամբողջ աշխարհը գիտակցում է, որ սա տարածքային վեճ չէ, այլ վերածվել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ճակատի: Այսօր Ադրբեջանի հարցերը լուծված են, հիմա մենք գործ ունենք Թուրքիայի և նրա կողմից ֆինանսավորվող վարձկանների հետ»,- ասաց պատգամավորը:

Եղոյանը շեշտեց, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ այսօր քննարկել են Արցախում առկա իրավիճակը, և արդեն երեկոյան հայկական կողմի դիրքորոշումը հասանելի կլինի ԵՄ ինստիտուտների պատասխանատուներին։

«ԵՄ դեսպանին ասել եմ՝ տարածաշրջանային այս կոնֆլիկտը կարող է վերաճել մայրցամաքային կոնֆլիկտի»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան