Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվում են. ՏԱՍՍ

Լուրեր

05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կողմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) տեղեկացրել է, որ չի մասնակցի հոկտեմբերին կայանալիք «Անքակտելի-եղբայրություն-2020» զորավարժությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Հայաստանը ծանուցել է ՀԱՊԿ-ին, որ չի կարող մասնացել «Անքակտելի-եղբայրություն-2020» զորավարժություններին, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 12-16-ին Բելառուսում»,- նշել է խոսնակը։

Նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» զորավարժությունները հետաձգվել են։

«ՀԱՊԿ անդամ երկրների հետ քննարկումներ են ընթանում այդ զորավարժությունների տեղի և ժամկետների վերաբերյալ»,- հավելել է Զայնետդինովը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում համատեղ զորավարժությունների անցկացումից հրաժարվելը պայմանավորված է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ։