Միայն Պուտինն է ընդունակ անել այն հնարավորը, որը կարող է որոշիչ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար․ Սամվել Կարապետյան

Լուրեր

19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
Բոլորը

Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այս լարված օրերին, երբ ողջ աշխարհը կոչ է անում կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է արտահայտում Թուրքիայի դիրքորոշումը, որը դիտավորյալ կերպով սրում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը՝ վտանգ ստեղծելով իր պատմական հողերի վրա հայ ազգի գոյությանը։ Այս առումով համոզված եմ, որ եթե ինչ-որ երկիր էլ իրավունք ունի ու կարող է միջամտել իրավիճակին, ապա դա կարող է լինել Ռուսաստանը»,- ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ հրադադարի հարցում շահագրգիռ կողմերը պետք է հնարավորինս շուտ գիտակցեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը։

«Այսօրվա դրությամբ, Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում հանդարտության միակ երաշխավորն է։ Համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ընդունակ անել այն հնարավորը, որը կարող է որոշիչ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար։ Կարելի է որքան ասես երկար պատրանքներ ունենալ, թե որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղյան հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը։ Որքան շուտ դա հասկանան նրանք, ովքեր շահագրգռված են հակամարտության կարգավորման մեջ, այնքան շուտ հնարավոր կլինի խուսափել նորանոր կորուստներից և անցնել խաղաղ բանակցությունների ձևաչափին»,- ասել է Կարապետյանը։