Չեն կարող հաջողության հասնել. Աղվան Վարդանյանը՝ «Ելք»-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուի մասին

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ մինչ այս պահը իրենց կուսակցության ներսում Հայաստանի Հանրապետության նախագահի հետ կապված որևէ քննարկում չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության քարտուղարը: Այսօր, հիշեցնենք, «Ելք»-ը հայտնեց, որ նախագահի իրենց թեկնածուն լինելու է Արտակ Զեյնալյանը:

«Սահմանադրությունն ունի իր որոշակի պահանջները նախագահի ընտրության հետ կապված: Առաջին քվեարկության համար անհրաժեշտ է ձայների ¾-ը, այնուհետև աստիճանաբար իջնում է: Որքան հիշում եմ, «Ելք» դաշինքը նաև Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր առաջադրել, իրենց իրավունքն է: Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունները չեն կարող հաջողության հասնել, բայց քաղաքական պայքար է՝ թող առաջադրեն»,- ասաց Վարդանյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը բացառեց Արտակ Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելու հարցը:

«Եթե կա քաղաքական մեծամասնություն և կոալիցիոն համաձայնագիր, իսկ համաձայնագիրը գործում է առաջիկա հինգ տարիների համար, ապա միշտ վստահ եղեք, որ մենք կգտնենք համապատասխան թեկնածու, որը կբավարարի այդ պաշտոնում ներկայացվող պահանջներին ավելի, քան պարոն Զեյնալյանը»,- ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Factor.am-ի դիտարկմանը, որ մամուլում որպես նախագահի թեկնածու շրջանառվում է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունը, Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ որևէ անուն չի քննարկվել, սակայն Հայաստանում առնվազն 50 մարդ կա՝ վարչապետի պահանջներին համապատասխանող:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան