Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը

Լուրեր

21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, գրում է Anadolu գործակալությունը։

Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Ալիևը նշել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հարևանն է, այդ երկրի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Փոխարենը Ադրբեջանի ղեկավարը չի մոռացել կրկին մեղադրել Հայաստանին՝ հայտարարելով, թե «Հայաստանը նպատակ ունի Ռուսաստանին ներքաշել այս հակամարտությունում»՝ կրկնելով Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին Բաքվի տարածած ապատեղեկատվությունը։

«Ինչո՞ւ է Հայաստանը Ադրբեջանի ուղղությամբ հարվածներ հասցնում հենց Հայաստանի տարածքից։ Որպեսզի մենք պատասխան հարված հասցնենք Հայաստանի տարածքին, որպեսզի Հայաստանն իր հերթին դիմի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի օգնությանը»,- հայտարարել է Ալիևը։