ՀՀ ԳԱԱ-ն և նրա արտասահմանյան անդամները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Լեռնային  Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ

Լուրեր

18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից տեղեկացնում են, որ.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ակադեմիան կոչ է արել միջազգային գիտական կազմակերպություններին, գիտական կենտրոններին, տարբեր երկրների գիտությունների ակադեմիաներին և ԲՈՒՀ-երին, ողջ գիտական հանրությանը անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր: Այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կոչին առաջինն արձագանքեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝  Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, Հահնեման համալսարանի պրոֆեսոր Սիմոն Սիմոնյանը, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը և պրոֆեսոր Ռալֆ Լյուդվիգը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սեյրանյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը:

Արձագանքելով ՀՀ ԳԱԱ-ի կոչին՝ Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին գրել է. «Ինձ նման էթնիկ հայի համար անհնար է ականատես լինել մարտերի բռնկմանը հայկական տարածքի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և առանց սարսուռի հիշել ցեղասպանության մասին, որի հետևանքով տառապել են իմ նախնիներն ավելի քան մեկ դար առաջ: (“Erdogan sends mercenaries to tinderbox conflict in Caucasus”  (Էրդողանն ուղարկում է վարձկաններ, որպեսզի բորբոքի հակամարտությունը Կովկասում), առաջնորդող հոդված, սեպտեմբեր 29-ը, “The Times” պարբերական): Ավելի քան մեկ միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել 1915 թվականին, ներառյալ իմ մեծ պապը և իր ընտանիքը բռնության ալիքի պատճառով, որն ուղեկցվում էր Օսմանյան կայսրության անկմամբ: Այն այժմ համարվում է և ճանաչվել է որպես ցեղասպանություն մի շարք երկրների կողմից՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա:

Այսօր Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ կրկին բորբոքել է հակամարտությունը՝ ուղարկելով զորքեր և ծանր հրետանի, աջակցելու իր դաշնակից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում, մտնելով Հայաստանի հետ առավել ծանր բախման մեջ: Տարածաշրջանում բռնության վերջին տարիների ամենալուրջ սրացումը ռիսկ է առաջացնում հարևան երկրների, այդ թվում Ռուսաստանի համար՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը:

ՆԱՏՕ-ն պետք է շտապ գործի, զսպելու իր դաշնակցին՝  Թուրքիային, նախքան մենք կտեսնենք այդ մութ պատմության արյունոտ կրկնությունը»: Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի այս գրությունը տպագրված է Լոնդոնի “The  Times” պարբերականում: