Կոչ ենք անում բողոքի ձայն բարձրացնել. լրագրողական կազմակերպությունները՝ միջազգային գործընկերներին՝ Արցախում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու առնչությամբ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարությունը են տարածել՝ Արցախում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու առնչությամբ։

«Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Դրա հետ կապված ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ և օտարերկրյա լրագրողների աշխատանքը։ Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայով նախատեսված հումանիտար նորմերը։ Կրակի թիրախ են դառնում ոչ միայն քաղաքների ու գյուղերի բնակիչները, այլ նաև այդտեղ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Այդ մարդատյաց գործողությունների հետևանքով 2020թ․ հոկտեմբերի 1-ին վիրավորվել են երկու արտասահմանցի և երկու հայ լրագրողներ, ինչի կապակցությամբ մենք արդեն արտահայտել ենք մեր վրդովմունքը։ Հաջորդ օրը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետապնդումից հրաշքով են փրկվել ավտոբուսով տեղափոխվող մի խումբ լրագրողներ։ Այսօր էլ Ստեփանակերտում գրանցվել են լրագրողների կյանքին և առողջությանը սպառնացող դեպքեր:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թիրախավորելու փաստերը հոկտեմբերի 2-ին տարօրինակ կերպով փորձեց հիմնավորել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ նրա՝ արտասահմանցի բոլոր լրագրողներն ապօրինի են գտնվում Լեռնային Ղարաբաղում, քանի որ թույլտվություն չեն ստացել ադրբեջանական կառավարությունից, հետևաբար Բաքուն պատասխանատվություն չի կրում նրանց անվտանգության համար։

Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողներին հասցեագրված անուղղակի սպառնալիք, որն իրականում ուղղորդվում է նրանց նկատմամբ կիրառվող մարտական գործողություններով։ Փաստորեն Ադրբեջանը, փոքր բացառությամբ, չի հավատարմագրում հակամարտությունը լուսաբանել ցանկացող օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը հայկական կողմում՝ կյանքի ու առողջության համար սպառնալիքներ ստեղծելով։ Սրանով խախտվում է նաև ռազմական դրության պայմաններում տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը։

Հաշվի առնելով այս իրավիճակը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, միջազգային կառույցների և արտասահմանցի մեր բոլոր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա և կոչ ենք անում բողոքի ձայն բարձրացնել և գործնական քայլեր ձեռնարկել այդ գործողություններին հակազդելու համար»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ