Գործուն քայլեր ձեռնարկեք և խստորեն դատապարտեք լրագրողների թիրախավորումը. ՀԺՄ-ն կոչով դիմել է միջազգային գործընկերներին

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև իրադրությունը լուսաբանող լրագրողներին: Թիրախավորված են տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերը:

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են հայաստանյան Banak.info կայքի լրագրողները։ Բարեբախտաբար, վնասվածներ չկան։ Իսկ մինչ այդ ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել էր հրետանու կրակի տակ:

Հոկտեմբերի 3-ին միջազգային լրատվամիջոցների խումբը, ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, չէր կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ:  «Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,- հայտնել էր տեղում աշխատող «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը, հաստատելով տեղեկությունը, հայտնել էր, որ «Նրանք (Ադրբեջանը.- խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»:

Ըստ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության՝ «Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, գյուղերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։

Հատկանշական է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչները պետք է թույլտվություն վերցնեին Ադրբեջանից և նոր միայն Արցախ գնային։ Այս հայտարարությունը մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերի խախտում է։

Կարևոր է ընդգծել նաև, որ այն պահից սկսած, երբ լրագրողը մտնում է զինված բախման վայր, ինքնաբերաբար հայտնվում է պաշտպանության ներքո։ Այդ պահից սկսած բոլորը պարտավոր են երաշխավորել լրագրողի անվտանգ աշխատանքը, քանի որ նա քաղաքացիական անձին հավասար պաշտպանություն ունի։ Վերոգրյալ փաստերը ապացուցում են սակայն, որ Ադրբեջանի կողմից այդ նորմերը ոչ միայն չեն պահպանվել, այլև կոպիտ կերպով ոտնահարել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրով և մարդասիրական իրավունքի նորմեր պարունակող մի շարք միջազգային այլ փաստաթղթերով լրագրողների համար սահմանված իրավունքները։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում»:

Դիմում ենք միջազգային մեր գործընկերներին, լրագրողական և մարդասիրական միջազգային կազմակերպություններին, համապատասխան կառույցներին՝ տեղեկացնելով, և միաժամանակ հորդորելով քայլեր ձեռնարկել և խստորեն դատապարտել Արցախում՝ ռազմաճակատում և  քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող տեղական և միջազգային Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) խմբերին թիրախային հարվածներ հասցնելու մարտավարությունը:

 

 

Հ.Գ. Հայաստանի ժուռնալիստների միությունը մշտական կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական և այլ կառույցների հետ, միջանկյալ զեկույցներով պարբերաբար ծանուցում է տեղի ունեցող իրադարձությունների և ԶԼՄ ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգությունների մասին»: