Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը հնարավոր է երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշեց՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել:

«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել:

Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ խորհրդակցությունների համար դեսպանը հետ է կանչվում Հայաստան, ԱԳՆ-ն նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Դեսպանից հետաքրքրվեցինք, թե ինչ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ին խորհրդակցության ժամանակ:

«Մենք դժգոհություններ ունենք, որ  զենք են ուղարկում, փորձում ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք: Տարբեր ճանապարհներով փորձում ենք ազդել, որպեսզի նրանք զենք չմատակարարեն՝ գոնե այս պատերազմական իրավիճակում: Հասկանում ենք, որ սա 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում, բայց պատերազմական իրավիճակում խնդրում ենք, որ չուղարկեն, այժմ այդ բանակցություններն են գնում»,- ասաց նա:

Ադրբեջանը Իսրայելից միլիոնավոր դոլարների զենք-զինամթերք է գնել: 2017 թվականին Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցության արդյունքում Բաքուն ձեռք է բերել Skystriker և Hermes 900 հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Հրեական առաջատար Jerusalem Post-ը 2017-ին հայտնել էր, որ Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման գործարքի  արժեքը 137 միլիոն դոլար է եղել:  Իսկ ահա ACT պաշտպանության և անվտանգության խնդիրներով զբաղվող անկախ ռուսական գիտահետազոտական կազմակերպությությունը  2018 թվականի մայիսի 1-ին հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն Ադրբեջանը Իսրայելից  գնել է 15 Hermes 900 ԱԹՍ: Որպես մեկ հատի միջին գին նշվում է 30 միլիոն դոլարը:

 

Նարեկ Կիրակոսյան