ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ՝ պատերազմական հանցագործության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, նաև նրանց ռազմական առաջնորդների նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործություն իրականացնելու համար:

«Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ ուղղորդի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ՝ պատժամիջոցներ կիրառելու Ալիևի և Էրդողանի դեմ, երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են կանխամտածված անակնկալ հարձակումը ղեկավարելու և Հայաստանում ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակման մեջ», – ասել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը:

Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ANCA-ի պահանջած պատժամիջոցները կիրառի, ապա Էրդողանի և Ալիևի ամբողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում արգելափակվելու կամ սառեցվելու է: ԱՄՆ կանոնակարգերը սովորաբար արգելում են ԱՄՆ քաղաքացիներին արգելափակման տակ հայտնված անձանց հետ ցանկացած գործարք կատարել: