Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր. ՀՀ նախագահի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Լուրեր

01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
01.07.2026 | 19:43
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 19:30
Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 19:18
Վայոց ձորի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
01.07.2026 | 19:06
ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը
01.07.2026 | 18:50
Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել՝ չմասնակցել ընտրություններին, սակայն նա հրաժարվել է
01.07.2026 | 18:39
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը
01.07.2026 | 18:32
Հանրային ներդրումային կոմիտեն հաստատել է մետրոպոլիտենի, էլեկտրական տրանսպորտի և Սևանի կեղտաջրերի կառավարման ծրագրերը
01.07.2026 | 18:30
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ցանկացած քննարկում համընկել է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամի հետ․ Դմիտրի Դուբով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:28
ՍԴ որոշումը լինի կտեսնենք՝ ում փաստարկներն էին ճիշտ, ումը՝ սխալ. Հովակիմյանը հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:19
Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է․ սա վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է
01.07.2026 | 18:17
ԿԸՀ-ն գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները. Հովակիմյանը դիմեց ՍԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:10
Փաշինյանը զրուցել է ՌԴ վարչապետի հետ // Գազի գինը բնակիչ-բաժանորդների համար չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

«Սիրելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ:

1990 թվականին, կիսատ թողնելով ուսումը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Թաթուլ Կրպեյանը մեկնեց Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ և աշխատանքի անցավ տեղի դպրոցներում՝ որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Բայց նա առաջին հերթին հայրենիքի զինվորն էր ու զոհվեց հանուն նրա ազատության՝ հռչակվելով Ազգային հերոս:

Այս օրերին անձնազոհաբար այդ ազատությունն են պաշտպանում մեր ժողովրդի հերոս զավակները՝ կրկի՛ն հերոսական Արցախում, կրկի՛ն նույն թշնամուց:

Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր: Պատերազմից հետո նաև զինվորն է դառնում ուսուցիչ:

Հիշենք մեր պատմությունը, հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը, հիշենք արցախյան ազատամարտը:

Նայենք այսօրվան, երբ ձեր աշակերտներն անհրաժեշտ պահին մարտադաշտում են՝տարբեր տարիքի ու տարբեր կրթությամբ,տարբեր գիտելիքի տեր ու տարբեր ընտանիքներից, բայց բոլորը հայրենասիրության դասը լավ սերտած, ա՛յն դասը, որի ակունքներում դուք եք:

Այդ դասը սկսվում է ընտանիքից ու ծնողից, շարունակվում դպրոցի առաջին դասարանից՝ ձեր միջոցով, ու երբեք չի ավարտվում, որովհետև շարունակվում է նաև դպրոցից հետո:

Այն սոսկ հայրենասիրության դաս չէ: Այն արժեքների ու բարոյականության դաս է: Հայրենիք ու հավատք, լեզու և մշակույթ, ընտանիք և օջախ. այս անխորտակելի սյուների վրա է հենվում մեր ինքնությունը դարեր շարունակ:

Այսօր էլ չեն փոխվել ո՛չ այդ արժեքները, ո՛չ այդ արժեքների սպառնալիքները, ոչ էլ սպառնացողները: Ամենակարևորը՝ չենք փոխվել մենք` որպես միասնական ժողովուրդ, որպես տեսակ: Չենք փոխվել նաև ձեր շնորհիվ:

Կրթությունն ինքն արժեք է, բոլոր արժեքները միավորող արժեք, դուք՝ այդ արժեքների սերմնացանները:

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ՝ պատերազմ թե համավարակ, փորձություն է նաև կրթական համակարգի համար:

Վստահ եմ, որ ձեզ նման մարդկանց՝ ՈւՍՈՒՑՉԻ շնորհիվ բոլոր փորձությունները ոչ միայն հաղթահարվելու են, այլև համակարգն ինքն է ավելի ուժեղ դառնալու: Մեր երկի՛րն է ավելի ուժեղ դառնալու:

Շնորհակալ եմ, սիրելինե՛րս: Առողջ եղեք:

Աստված պահապան բոլորիս: