Եվրոպան հայտնվել է «Ալեքս» փոթորկի թիրախում․ կան զոհեր ու ավերածություններ

Լուրեր

01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
Բոլորը

Իտալիային հարվածած «Ալեքս» փոթորկի հետևանքով Սան Ռեմո քաղաքում ու Միջերկրական ծովի ափի մի շարք այլ բնակավայրերում զոհվել է 5 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վնասվել են էլեկտրահաղորդման լարեր, ինչի հետևանքով 1․000 մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից։

Երկրի իշխանությունները կրկին նախազգուշացնում են ջրհեղեղների վտանգի մասին, մասնավորապես, երկրի հյուսիսում՝ Պո գետի մերձակայքում։ Պիեմոնտի շրջանում վնասվել են մի շարք փողոցներ ու կամուրջներ։ Լիմոնե Պիեմոնտե համայնքի իշխանությունները հայտարարել են «աղետալի իրավիճակի» մասին։

Տարերային աղետը զոհերի է հանգեցրել նաև Ֆրանսիայում։ AFP-ի տվյալներով՝ Սեն Մարտեն Վեզյուբի կոմունայում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 8 մարդ զոհվել է, որոնցից 2-ը՝ հրշեջ։ Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ավստրիայում ևս փրկարար ծառայությունները ստիպված են եղել վերացնել ծառերի անկման և ջրհեղեղի հետևանքները: Տեղեկացվում է, որ 4-ամյա երեխա է մահացել՝ հայտնվելով կոտրված ծառի տակ։

Շվեյցարիայում A2 մայրուղին հայտնվել է ջրի տակ, այն արգելափակված է։