Կուբայի քաղաքացիներին խոստացել են Հայաստանի տարածքով կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ և խաբեությամբ հափշտակել մոտ 25 000 դոլար

Լուրեր

24.05.2026 | 15:29
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Երևանում գտնվող Կուբայի քաղաքացի Ռոդրիգես Գոմեսսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն մեկնումը չեն կազմակերպել և ոչ էլ գումարն են վերադարձրել։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը 2017 թվականի փետրվարից իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր ևս հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 1962թ. ծնված կուբացի կինը մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնել ցանկացող իր համաերկրացիներին  խաբեությամբ համոզել է, թե կարող է կազմակերպել նրանց մեկնումը Հայաստանի տարածքով։  Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գոմեսսի ընտանիքի անդամները՝  6 անձ, Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց դիմավորել են կուբացի կնոջ դուստրը և փեսան, ապահովել նրանց ժամանակավոր բնակավայրով՝ խոստանալով կարճ ժամանակահատվածում կազմակերպել նրանց՝ ԱՄՆ մեկնումը: Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով ընտանիքից վերցրել են  առանձնապես խոշոր չափերի գումար՝ 36.300 ԱՄՆ դոլար և 2.000 եվրո, ինչը խաբեությամբ հափշտակվել է. ընտանիքը ԱՄՆ մեկնելու թույլտվություն չի ստացել և ոչ էլ գումարն է վերադարձվել։

Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ նշված անձանց գործողություններից տուժել է կուբացի մեկ այլ ընտանիք ևս, որի մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու համար նույն մեխանիզմով հափշտակվել է 24.920 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1962 թվականին ծնված կնոջը և վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), իսկ փեսայի նկատմամբ նույն մեղադրանքներով հայտարարվել է հետախուզում։

Երկու կանանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Փեսայի մասով նախաքննությունը շարունակվում է։ Նախաքննության ընթացքում ՌԴ իրավապահ մարմիններից ստացվել է տեղեկություն առ այն, որ հետախուզվող կուբացի տղամարդը հայտնաբերվել է Ռուսաստանի տարածքում և նրա հանձնման հարցը քննարկելու նպատակով համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՌԴ իրավապահ մարմիններին։