Թուրքիան ողջ աշխարհում 1-ին տեղում է կալանավորված լրագրողների թվով

Լուրեր

09.07.2026 | 12:15
Պաշտոնապես ասում եմ` բոլորիդ անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, ոչ մի գաղտնիք չունեք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 12:10
Բայրամովը ՀՀ Սահմանադրությունից է խոսել // Ձերբակալվել է «Մայր Հայաստան»-ից Արեգնազ Մանուկյանը․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 12:02
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 11:49
3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում արտահանողներին հունիս ամսվա համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը կգտնվի արձակուրդում
09.07.2026 | 11:36
Տվերի և Ստավրոպոլի նավթաբազաները հրդեհվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով
09.07.2026 | 11:27
Ըստ ՊԵԿ-ի՝ «Մուլտի վելնես»-ը 2.6 միլիարդ դրամի շրջանառություն է թաքցրել
09.07.2026 | 11:20
Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ hանդիպմանը Հարավային Կովկասը չի քննարկվել
09.07.2026 | 11:12
Տչուամենին կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը
09.07.2026 | 11:03
Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո միայն
09.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 10:52
Վահան Կոստանյանը Լիբանանում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ երկրին
09.07.2026 | 10:46
Ծառուկյանը բանտից ուղերձ է հղել
09.07.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 9-ի դրությամբ
09.07.2026 | 10:24
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան. Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում ու Բահրեյնում ամերիկյան բազաները
Բոլորը

Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի դրությամբ ողջ աշխարհում 262 կալանավորված լրագրող կա: Այս մասին տեղեկացնում է «BBC Türkçe»-ն, փոխանցում է EH-ն:

Կոմիտեի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանը և Եգիպտոսը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվը այս տարի կազմում է 73՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8-ով: Այնուամենայնիվ, Թուրքիան արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենից շատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է ողջ աշխարհում:

«2016թ. թուրքական մամուլի դեմ սկսված ճնշումները հուլիսին տեղի ուենցած հեղաշրջման փորձից հետո ավելի սաստկացան: Պաշտոնյաները որոշ լրագրողների մեղադրել են միայն «Bylock» հաղորդագրությունների փոխանակման հավելվածն օգտագործելու կամ ենթադրաբար գյուլենական կառույցին պատկանող բանկերում հաշվեհամարներ ունենանլու համար», -ասված  է զեկույցում:

CPJ-ի զեկույցի համաձայն՝ ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների 74 տոկոսը մեղադրվում է հակակառավարական գործունեություն ծավալելու համար, որոշ մասը՝ հակաահաբեկչական օրենքների շրջանակներում: Նման օրենքների միջոցով, ըստ իրավապահ կառույցի, փորձ է արվում լռեցնել լրագրողների քննադատական խոսքը:

Հավելենք նաև, որ 2017թ. դրությամբ Չինաստանում անազատության մեջ է գտնվում 41, իսկ Եգիպտոսում ՝ 21 լրագրող: