«Թրամփը պետք է համոզի Թուրքիային՝ անհապաղ դուրս գալ հակամարտությունից»․ ԱՄՆ սենատորները պետքարտուղար Պոմպեոյին նամակ են հղել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
Բոլորը

ԱՄՆ 12 սենատորներ դիմել են երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ ղարաբաղյան հակամարտության սրացման առնչությամբ։

Սենատորների ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի՛ պետքարտուղար Պոմպեո, Հարավային Կովկասում բռնության աճի ֆոնին մենք Ձեզ ենք դիմում՝ խնդրելով, որ անմիջականորեն համագործակցեք Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ անհապաղ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու համար:

Հանգստյան օրերին Ադրբեջանի նախնական հարձակումների մասշտաբի վերաբերյալ հանրային իրազեկումից պարզ է դառնում, որ նրա ռազմական գործողությունները ծրագրված և կանխամտածված ագրեսիա էին: Հաշվի առնելով հնարավորությունը, որ այս հակամարտությունը կարող է «կուլ տալ» տարածաշրջանը և ներգրավել այլ արտաքին դերակատարների, անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր դիվանագիտական լծակները՝ կրակի անհապաղ դադարեցման համար:

Մենք բարձր ենք գնահատում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի, պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի և Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերի ներգրավվածությունը, բայց հանգամանքները պահանջում են ավելի բարձր մակարդակի ԱՄՆ ներգրավվածություն՝ մինչ հակամարտության հետագա սրացումը:

Թուրքիան հստակ որոշել է տարածաշրջանում ավելի հաստատակամ և վտանգավոր դեր խաղալ: Ադրբեջանի գործողություններին Թուրքիայի անվերապահ աջակցությունը նշանակալի սրացում է և իր սահմաններից դուրս՝ ագրեսիվ պահվածքի ևս մեկ անհանգստացնող օրինակ: Լիբիայից մինչև Սիրիա և Միջերկրական ծովի արևելք՝ Թուրքիան հստակեցրել է իր մտադրությունները. համաշխարհային ասպարեզում նա չի ձգտում կառուցողական դերակատար լինել։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ մենք Ձեզ հորդորում ենք կատարել հետևյալ քայլերը. Նախ՝ ԱՄՆ-ն պետք է աշխատի Մինսկի խմբի ակտիվացման ուղղությամբ և վերջինիս անդամներին առաջարկի Միացյալ Նահանգներում հանդիպման մասնակցել:

2001-ին ԱՄՆ-ն Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքում հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ բանակցությունների համար, որոնք ծառայում էին այդ ժամանակ տիրող լարվածությունը ցրելուն: Այժմ մեկ այլ գագաթնաժողովի ժամանակն է, և մենք կոչ ենք անում օգտագործել Ձեր հավաքական ներուժը՝ խաղաղ արդյունքի հասնելու համար:

Երկրորդ, ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող անվտանգության բոլոր օժանդակությունները: Մենք շատ քննադատաբար ենք վերաբերվել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող անվտանգության օգնությանը՝ հաշվի առնելով այդ երկրում մարդու իրավունքների ցուցանիշները և տարածաշրջանում ագրեսիան: Այս տարվա սկզբին, սենատոր Մենենդեսի խնդրանքով, Կառավարության հաշվետվողականության գրասենյակը համաձայնեց վերանայել Ադրբեջանի անվտանգության աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն համահունչ է ԱՄՆ շահերին։ Այս բռնությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

Երրորդ՝ նախագահ Թրամփը պետք է համոզի Թուրքիային՝ անհապաղ դուրս գալ հակամարտությունից: Նա բազմիցս բարձրաձայնել է Էրդողանի հետ իր սերտ անձնական հարաբերությունների մասին։ Չնայած մենք հավատում ենք, որ նախագահ Էրդողանի հանդեպ նրա հավատը թյուր կողմնորոշված ​​է, այս հակամարտությունը հնարավորություն է տալիս Թուրքիայի հետ այնպիսի արդյունք ապահովել, որն իրականում բխում է Միացյալ Նահանգների շահերից: Եթե ​​Թուրքիան չի ցանկանում հետ կանգնել հակամարտության մեջ ակտիվ ներգրավվածությունից, ապա Պետդեպարտամենտը պետք է անհապաղ դադարեցնի Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումը:

Միացյալ Նահանգները միշտ էլ էական առաջնորդության դեր է ունեցել աշխարհի շատ հակամարտություններում լարվածությունը թուլացնելու և լայնամասշտաբ պատերազմների սրացումը կանխելու հարցում: Չնայած մեր ուշադրությունն ակնկալող բազմաթիվ իրադարձություններին՝ ներառյալ մեր նախագահական ընտրությունները, այս իրավիճակն ԱՄՆ-ի առաջնորդության պահանջն ունի:

Մենք Ձեզ հորդորում ենք լիովին ներգրավվել և օգտագործել ձեր աշխատակազմի ներուժը՝ այս սարսափելի բռնությանը խաղաղ լուծում տալու և կողմերին հնարավորինս շուտ սեղան (խմբ․՝ բանակցային) վերադարձնելու համար։

Հարգանքով՝ ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդես, Ռիչարդ Դարբին, Քրիս Վան Հոլլեն, Շելդոն Ուայթհաուս, Չարլզ Շումեր, Ջեք Րիդ, Դեբի Սթեյբնաու, Էդվարդ Մարքի, Ռոբերտ Քեյսի, Քորի Բուքեր, Գարի Փիթերս, Էլիզաբեթ Ուորեն»։