Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է նաև թուրք ծայրահեղականներով

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Պարզվում է՝ Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի այլ նաև թուրք ծայրահեղականներով. գրում է ermenihaber-ը:

Այս կադրը թուրքական «Haber Global» լրատվամիջոցի` Ադրբեջանի ռազմաճակատի վերաբերյալ ռեպորտաժից է։ Կադրում թուրքական ծայրահեղ ազգայնամոլակական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» (թուրք. Bozkurtlar) կազմակերպության անդամը «հպարտորեն» ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։

Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունում Թուրքիայի անմիջական և ուղղակի ներգրավածության մասին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են հերքել այդ ամենը և կատարում են միայն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ իրավիճակը սրող հայտարարություններ։

Նշենք, որ հիշյալ կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ Թուրքիայում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները մատներով «Գորշ գայլերի» նշան են անում։ Թուրքական ազգայնականները համարում են, որ գորշ գայլը խորհրդանշում է «թուրքի ազատության ձգտումը»։ Այդ նշանը թուրք ազգայնականները սկսել են կիրառել 1991 թվականից։

Թուրք ազգայնականների առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը ԽՍՀՄ փլուզումից հետո մեկնել էր Բաքու, որտեղ Աբուլֆազ Էլչիբեյի կազմակերպած հանրահավաքի ժամանակ բազմահազարանոց ամբոխը նրան դիմավորել էր մատների հատուկ ժեստով, որն էլ հետագայում սկսեցին օգտագործել Թուրքիայի ազգայնականները։ «Գորշ գայլերի» նշան կոչվող մատների կոմբիանացիան հետևյալն է՝ ճկույթը և ցուցամատը վեր են պարզված, իսկ միջնմատը, մատնեմատը և բութն իրար են միացված, այսինքն, գայլի գլուխ է դառնում այդ կոմբինացիան։

Ըստ Թյուրքեշի մեկնաբանությամբ՝ ճկույթը՝ թուրքն է, ցուցամատը՝ իսլամը։ «Այդ շարժումը անելու ժամանակ մատների արանքում ազատ տարածություն է մնում, որն էլ աշխարհն է, իսկ բթի, մատնեմատի և միջնամատի միացված կետն էլ կնիքն է։ Այսինքն, «Գորշ գայլերի» նշանը ցույց է տալիս, որ թուրք-իսլամական կնիքը դնում ենք աշխարհի վրա»,-ասել էր Թյուրքեշը։