Ամեն ինչ սահմանի համար․ Գյումրիի բուհերն ու ուսանողները տարբեր նախաձեռնություններով օգնում են Արցախին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
20.05.2026 | 14:40
Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
20.05.2026 | 14:31
Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում
20.05.2026 | 14:22
Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ
20.05.2026 | 14:15
«Սաութհեմփթոնը» լրտեսության համար զրկվել է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից
20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանին ամեն ինչով օգնելու ու սատար կանգնելու նախաձեռնություններին միացել են նաև Գյումրիի բուհերն ու ուսանողները։ Արդեն ուսանողական տարբեր նախաձեռնություններ են ձևավորվել։

Մարտական գործողությունների սկսման առաջին օրից ուսանողական համայնքն ինքնակազմակերպվել է և շարունակում է տարբեր կերպ աջակցություն ցուցաբերել սահմանին։

«Բուհի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվեց «ՀՊՏՀ ԳՄ ուսանողական աջակցության կենտրոն» խումբը, որի նպատակն է՝ ուսանողներին ներկայացնել բոլոր հնարավոր աջակցության ձևերը, ինչպես նաև իրավիճակային ուսանողական նախաձեռնությունները»,- Factor.am-ի հետ զրույցում ասացՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ ուսանողական խումբը գործում է մարզային կենտրոնների հետ համաձայնեցված, տեղեկանում է առաջնահերթ կարիքների մասին ու ռեսուրսները փորձում օգտագործել առավել կարևոր ուղղություններով։

«Առաջին միջոցառումը, որ իրականացրեցին, արյան դոնոր դառնալու պատրաստակամությունն էր, որին միացավ բուհի ուսանողների մեծ մասը: Այն ուսանողները, որոնք համապատասխանում էին բոլոր չափորոշիչներին, արյուն հանձնեցին: Հաջորդ նախաձեռնությամբ ուսանողներն ու բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմը միացան հայտարարված դրամահավաքին: Հիմա էլ պարենի, սննդամթերքի և դեղորայքի հավաքագրում է իրականացվում, արդեն իսկ հավաքագրված փաթեթներն ուղարկվել են  աջակցության մարզային կենտրոններ»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։

Բացի այդ՝ բուհն առաջիկայում նախատեսում է կազմակերպել առաջին բուժօգնության պրակտիկ դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողների բարձր պատրաստվածությունն ապահովելու համար։

Բոլոր կուրսերի ուսանողները շարունակում են տարբեր նախաձեռնություններ առաջարկել, նաև կամավորական աշխատանք են իրականացնում մարզային ու քաղաքայի կենտրոններում, շատերը նաև կամավորագրվել են՝ առաջնագիծ գնալու համար։

«Տարբեր կուրսերի տասնյակից ավելի ուսանողներ արդեն կամավորագրվել են ու իրենց պատրաստակամությունն են հայտնել գնալ սահման: Շատերն արդեն քաղաքում չեն, մյուսներն էլ սպասում են իրենց հերթին»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։

Ուսանողները նշում են, որ յուրաքանչյուր աջակցություն՝ անկախ չափից կամ իրականացման ձևից, կենսական կարևորություն ունի մեր հայրենիքի հիմքերի ամրապնդման համար, քանի որ այն առաջին հերթին ամրացնում է հայ ժողովրդի միասնությունը։

Նախաձեռնություններով չի զիջում նաև Շիրակի մայր բուհը։ ՇՊՀ-ում, ավագ դպրոցում ու քոլեջում բարեգործական ակցիաներ են անցկացվում․ ՇՊՀ ուսանողական խորհրդի անդամները հավաքում ու տեսակավորում են անհրաժեշտ պարագաներ՝ուղարկելու հայ զինվորներին, կամավորներին ու Արցախի բնակիչներին։ ՇՊՀ Նոր ուսանողական խորհրդարանի անդամները, «Ռեստարտ Գյումրի» ուսանողական նախաձեռնության անդամների և այլ կամավորների հետ միասին, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարեն, հիգիենայի պարագաներ են հավաքագրում Գյումրիի ամբողջ տարածքով՝ առաջնագիծ ուղարկելու համար։

Էմմա Չոբանյան