Ադրբեջանական նավթի գինը շարունակում է ընկնել․ ի՞նչ վիճակում է Ադրբեջանի տնտեսությունը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մինչ Ադրբեջանը զբաղված է Արցախի սահմանին իրավիճակի սրմամբ ու ակտիվ ռազմական գործողություններ է իրականացնում՝ ադրբեջանական նավթի գինը շարունակում է օր օրի անկում ապրել, ինչը, մասնագետների պնդմամբ, լուրջ հարված է երկրի տնտեսությանը։

Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեն կազմվել է 1 բարելի համար 55 դոլարի հաշվարկով, մինչդեռ, հոկտեմբերի 1-ի դրությամբ, ադրբեջանական նավթի 1 բարելն  արժեցել է 40.92 դոլար, իսկ այսօր նվազել է ևս 1․75 դոլարով՝ կազմելով 39․17 դոլար։

Նշենք, որ ադրբեջանական նավթի գինը սկսեց կտրուկ անկում ապրել այս տարվա գարնանը՝ հասնելով 15․81 դոլարի։ Դրա առավելագույն արժեքը եղել է 2008 թվականի հուլիսին՝ հասնելով 149․66 դոլարի։

Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ, Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանի տնտեսությունը խորքային կախվածություն ունի նավթի արտահանումից, և հենց դա է ապահովում երկրի եկամուտները։

«Երկիրը եկամուտի այլ աղբյուր ուղղակի չունի։ Ադրբեջանն արդեն 1 տարուց ավելի ծանր ֆինանսական վիճակում է՝ կապված եկամուտների կտրուկ նվազման հետ։ Այս տարի ապրիլին մինուսային գին ուներ, հետևաբար, արդեն երկար ժամանակ է՝ բավականին բացասական զարգացումների մեջ է։ Բացի այդ, Ադրբեջանն ընդհանրապես, 2010 թվականից սկսած, ամեն տարի նավթի արդյունահանումը նվազեցնում է։ Նավթի և, ընդհանրապես, արդյունահանման նվազումը, ինչպես նաև նավթի գնի անկումը բերեց նրան, որ Ադրբեջանը գտնվում է լուրջ տնտեսական, հետևաբար՝ նաև քաղաքական իրավիճակի մեջ։ Սա արդեն հանգեցրել է նաև սոցիալական, ֆինանսական կոլապսի, որի մեջ հենց հիմա գտնվում է Ադրբեջանի ողջ տնտեսությունը։ Իսկ գների անկումը կապված է գլոբալ պրոցեսների հետ, և քանի որ ադրբեջանական նավթը որակապես վերջին տարիներին շահագործման ենթակա նավթ է, բավականին թանկ է, որովհետև Կասպից ծովի խորքից են արդյունահանում, նման գների պայմաններում սա լուրջ հարված է իր տնտեսությանը, քանի որ այլ աղբյուրներից չեն կարող լրացնել այդ բացը, բյուջեի հսկայական ճեղքված ունեն»,- նշեց Մանվելյանը։

Հարցին՝ սա որքանո՞վ կանդրադառնա ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա, Մանվելյանը նշեց, որ մանաթի արժեզրկումն օրերի հարց է։

«Իրենց մանաթը վաղուց է արժեզրկված։ Անընդհատ ԿԲ-ն փորձում է պահել մանաթի ներկա արժեքը՝ որոշակի դոլարային ռեսուրսներ ծախսելով, բայց դա երկար անել չեն կարող, մանավանդ, երբ պատերազմը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում։ Նրանք ստիպված բաց են թողնելու մանաթի արժեքը, ինչը շատ կտրուկ կերպով կազդի Ադրբեջանի տնտեսության վրա։ Մանաթի անկումը օրերի հարց է»,- մանրամասնեց մասնագետը։

Անժելա Պողոսյան