Աշխարհում խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի կա՝ երկխոսությունը. նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպմանը

Լուրեր

20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման՝ ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «Բազմակողմանիությունը COVID-ի ժամանակ» առցանց քննարկմանը, որը վարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆաբրիցիո Հոխշիլդը:

«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Այս տարվա հանդիպումն ունի ավելի քան 1000 մասնակից, որոնց թվում են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:

Քննարկման հիմնական թեմայի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային ՂարաբաղՖում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ ժամանակակից աշխարհում խնդիրների լուծման հարցում առանցքային համարելով երկխոսության դերը:

Նախ շնորհավորելով ՄԱԿ-ի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ Հայաստանի նախագահը կազմակերպությունը համարել է ոչ միայն ամենախոշոր միջազգային կառույցը, այլև՝ մարդկության կարևոր մտահղացումներից մեկը, որը միավորում է բոլոր ժողովուրդներին և հանդես գալիս որպես երկխոսության հարթակ բոլոր ազգերի համար:

«Իհարկե, միշտ հարց է առաջանում, թե 75 տարվա փորձառությունից հետո ո՞ւր ենք մենք գնում հիմա: Ո՞րն է հաջորդ քայլը, ուղղությունը: Երբ մտածում եմ այսօրվա և ապագայի ՄԱԿ-ի մասին, երկու բառ է միտքս գալիս: Առաջինը դասական է՝ «երկխոսություն»: Սա եղել է ՄԱԿ-ի հիմքը՝ միավորելով տարբեր պետությունների հանուն երկխոսության: Եվ հենց այդ երկխոսության միջոցով լուծվել են խնդիրներ, որոնց առերեսվել են տարբեր ժողովուրդներ և տարածաշրջաններ: Առաջիկա 75 տարվա ընթացքում չեմ կարծում, որ պետք է փոխենք սա: Չկա երկխոսությունից ավելի լավ բան, որ կարող ենք ստեղծել նոր աշխարհում,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: –Երկրորդը, «նոր աշխարհն» է: Որպեսզի ՄԱԿ-ը լինի նույնքան արդյունավետ, որքան նախկին 75 տարիների ընթացքում, պետք է հասկանանք, որ գալիք 75 տարիների ընթացքում աշխարհը տարբեր է լինելու: ՄԱԿ-ը պետք է շարունակի երկխոսության կիրառումն ամբողջովին այլ աշխարհում: Երբեմն ես այդ աշխարհն անվանում եմ քվանտային, քանի որ այն տարբերվում է դասականից»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լինելով Հայաստանի նախագահը, հենց Լեռնային Ղարաբաղի օրինակով է տեսնում, թե ժամանակակից աշխարհին, այնուամենայնիվ, որքան է պակասում երկխոսությունը: «Լեռնային Ղարաբաղը որոշեց ազատ կյանքով ապրել հանրաքվեի միջոցով՝ ինչպես բոլորը 20-րդ դարում, սակայն 1990-ականների սկզբին հարևան Ադրբեջանի կողմից պատասխանը պատերազմն էր: Խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրն իրեն անկախ հռչակեց: Լեռնային Ղարաբաղը միայն 70 տարի է գտնվել Ադրբեջանի կազմում՝ որպես կայսրության մաս: Հազարավոր տարիներ այն մշտապես բնակեցված է եղել հայերով: ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը որոշեց լինել անկախ, սակայն արձագանքը միջնադարյան էր,-նշել է Հայաստանի նախագահն՝ ավելացնելով, որ հրադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով բանակցություններ էին տարվում: -Կար երկխոսություն, և ես հուսով էի, որ երկխոսությունն ի վերջո կհանգեցնի խնդրի վերջնական կարգավորման: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց փորձել լուծել խնդիրը ոչ թե երկխոսության, այլ զենքի միջոցով: Ցավոք, Թուրքիան մեծապես ներգրավվեց ադրբեջանական կողմի գործողություններում՝ օգտագործելով սեփական միջոցները՝ հրետակոծելու ոչ միայն Լեռնային Ղարաբաղի սահմանները, զինված ուժերին, այլև՝ քաղաքացիական բնակչությանը: Դա ինձ հիշեցրեց էթնիկ զտումները: Որպես հայ՝ ամեն անգամ երբ տեսնում եմ Թուրքիային ներգրավված կռվում, դա ինձ հիշեցնում է 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Այո, այս աշխարհը նոր է, այո՝ մենք չունենք ավելի լավ բան, քան ՄԱԿ-ն է, այո՝ կա մեր բոլոր խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի, և դա երկխոսությունն է: Մենք պետք է շարունակենք երկխոսությունն այս նոր աշխարհում նոր ձևերով»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆաբրիցիո Հոխշիլդը համակարծիք է եղել նախագահ Սարգսյանի հետ՝ նշելով, որ երկխոսությունը շարունակում է գերակա մնալ միջազգային հարթակում: