1750 զոհ, 109 ԱԹՍ․ ինչ կորուստներ ունի հակառակորդն այս պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի սահմանների վրա։ Թշնամին թիրախավորում է ինչպես զինվորականներին այնպես էլ, խաղաղ բնակչությանն ու տեղում աշխատող լրագրողներին։

Պաշտպանության բանակը չնայած սրան կարողանում է բարեհաջող իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրները։

Ըստ ՀՀ ՊՆ-ի պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս հակառակորդը կրել է մեծ թվով նյութական ու մարդկային կորուստներ։

Եվ այսպես՝ հակառակորդը կորցրել է 109 անօդաչու թռչող սարք, 10 ուղղաթիռ, 205 զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 1 սմերչ և ունեցել է 1750 մարդկային կորուստ։

Ի դեպ, միայն երեկ նրանց կրած կորուստների թիվը կազմել է 830 հոգի։

Ցավոք, հայկական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ։ Զոհերի թիվը կազմում է 157։

Նշենք, որ հակառակորդը թիրախավորում է նաև խաղաղ բնակչությանը և այսօր, ինչպես հաղորդում է Արծրուն Հովհաննիսյանը, Հադրութի ուղղությամբ «Սմերչ» է կիրառվել, կան քաղաքացիական վիրավորներ։

ՊՆ-ից հաղորդում են, որ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան