ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են պատրաստում ԼՂ-ի վերաբերյալ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններն են քննարկվել։ Նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամներին տեղեկացրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ միասնական հայտարարություն են պատրաստում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Նիստի ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը։ Կրկին արտահայտվել է ծայրաստիճան մտահոգություն շարունակվող մարտերի կապակցությամբ»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է նաև, որ Պուտինը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ  երկրների կողմից պատրաստվող հայտարարության մասին։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց նիստի մասնակիցներին ԼՂ-ի վերաբերյալ  Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների կողմից պատրաստվող համատեղ հայտարարության մասին»,- ասել է Պեսկովը։

Էմմա Չոբանյան