Միայն մեկ մարտում սիրիացի 30 ահաբեկիչ է զոհվել․ Ադրբեջանում վարձկանները մանրամասներ են պատմել ու լուսանկարներ հրապարակել

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից մարտնչող զոհված սիրիացի վարձկանների թիվը հասել է 40-ի։ Զոհերի մեծ մասը գրանցվել է մեկ մարտի ժամանակ․ սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղում զոհվել է Սիրիայից 10 զինյալ։ Այսպիսով նրանց զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնում է jesrpress.com-ը՝ հղում կատարելով Ադրբեջանում իր աղբյուրներին, գրում է EurAsia Daily-ին։

Նշվում է, որ վերջին զոհվածը եղել է ծնունդով Դեր Զորից Քասիմ Մուսթաֆա ալ-Դաթմուրը՝ «Սուլթան Մուրադ» խմբավորումից։

Սիրիական պարբերականը պարզաբանում է, որ Ադրբեջանի կողմից մարտնչելու եկածների մեծ մասը թուրքմեն զինյալներն են, ովքեր ապրում են Հալեպի մերձակա գյուղական շրջաններում։ Այն այժմ գտնվում է Թուրքիայի կամ նրա ազդեցության տակ գտնվող խմբավորումների վերահսկողության ներքո։

Հրապարակվել են նաև ադրբեջանական կողմում մարտի դաշտից լուսանկարներ․ զինյալներն իրենց վիրավոր ընկերոջը տեղափոխել են խրամատի։

Նշվում է, որ զինյալը մահացել է լուսանկարն անելուց անմիջապես հետո։

Տեղեկացվում է, որ սիրիացի զինյալներն ամենաշատ կորուստները կրել են երեք օր առաջ, պատմել է պարբերականի զրուցակիցը։ Միայն այդ օրը զինյալներն ունեցել են 30 զոհ, քանի որ օպերացիան շատ վատ է պլանավորված եղել և բացակայել է լուսավորությունը՝ զինյալների առաջ շարժման համար։

Շփման գծում սիրիացի զինյալների մասին շատ քիչ բան է հայտնի, քանի որ նրանց արգելել են տեղեկություններ կիսվել իրենց գտնվելու վայրի մասին՝ սպառնալով ազատազրկմամբ ու աշխատավարձից զրկելով։

Այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ հայտնվում են։ BBC-ի սիրիացի պրոդյուսեր Ռիամ Դալաթին Twitter-ում տեսանյութ էր հրապարակել, որում, իր խոսքով, Ադրբեջան ժամանած ու ադրբեջանական զինվորական հագուստով սիրիացի զինյալները վարժանքների են մասնակցում։

Հրապարակվել է նաև սիրիացի զինյալների մի քանի լուսանկարներ, որոնցում նրանք պատկերված են ադրբեջանական զորամասերում։

 

Ավելի վաղ էլ Ադրբեջան «գործուղման» մասին Reuters գործակալությանը պատմել էին հենց զինյալները։ Նրանցից երկուսը հավաստել են, որ իրենց վարձում են Թուրքիայի համակարգմամբ։

«Չեմ ուզում գնալ, բայց փող չունեմ։ Կյանքը չափազանց դաժան ու աղքատ է»,- պատմել է զինյալներից մեկը։

Reuters-ի հրապարակումները, սակայն, միակը չեն։ Ավելի վաղ քրդական The Afrin Post-ը հայտնել է, որ Թուրքիայի կողմից գրավված Աֆրինում երկու կետ են բացել՝  Ադրբեջան տեղափոխելու նպատակով զինյալներին հավաքագրելու համար։

Տեղեկացվում է, որ Թուրքիան ևս 300 զինյալից բաղկացած խումբ է պատրաստվում ուղարկել Ադրբեջան։