Հայ-ադրբեջանական պատերազմը, ռուս-թուրքական հարաբերություններն ու նավթի շուկան․ Bloomberg-ի անդրադարձը

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվել է։ Այն, ինչ կարող է շատ ու շատ արևմտյան երկրներին թվալ հեռավոր մի անկյունում աննշան բախումներ, իրականում տարածաշրջանի անվտանգության համար մեծ վտանգ է ներկայացնում․ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ էներգետիկ շուկաների և երկու խնդրհարույց ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունների վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը:

Հրապարակման համաձայն՝ հակամարտության վերջին սրացումների ընթացքում, ինչպես միշտ, երկու կողմն էլ պնդում է, որ մյուսը կողմն է եղել նախահարձակ։

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հակամարտող կողմերը զորքերի մոբիլիզացիա  և ռազմական դրություն հայտարարեցին: Երեքշաբթի Հայաստանը հայտարարեց, որ թուրքական F-16 օդանավ է խոցվել, սակայն Թուրքիան հերքում է այն մարտական գործողություններում ներգրավելու մասին մեղադրանքը։

Պարբերականը նշում է, որ դեռևս երրորդ երկրների կողմից նոր հրադադար հայտարարելու հետ կապված լուրջ քայլեր չկան, որոնք կօգնեին հանդարտեցնել կողմերի,  ինչպես օգնում էր անցյալում, թեկուզ ժամանակավորապես։

Bloomberg-ը նշում է, որ ԼՂ հակամարտության այս վերջին սրացումն այնքանով է վտանգավոր, որ «Թուրքիան ու Ռուսաստանը, կարծես, տարբեր ձի են հեծել։ Թուրքերն ատում են հայերին ու աջակցում են իրենց կրտսեր մահմեդական եղբայրներին։ Ռուսաստանը պաշտոնապես ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ»։

Պարբերականը հիշեցնում է, որ հակամարտության գոտում են գտնվում անկայուն Վրաստան և ԱՄՆ ամենամոլի թշնամիներից մեկը՝ Իրանը, ինչպես նաև 7 միլիարդ բարել նավթի ապացուցված պաշարներով ու մեծ քանակությամբ բնական գազով Ադրբեջանը, սակայն վերջինն ունի խոցելի նավթամուղեր, որոնք անցնում են Հայաստանի սահմանից 10 մղոն հեռավորության վրա:

«Այս անգամ իրավիճակի սրացումը, կարծես, վտանգավոր կերպով տարբերվում է։ Վաշինգտոնն ամբողջությամբ զբաղված է մոտալուտ նախագահական ընտրություններով։ Թուրքիան ու Ռուսաստանը գտնվում են հակամարտության տարբեր կողմերում, իսկ Եվրոպական միությունը զբաղված է Հունաստանի ու Թուրքիայի միջև Միջերկրական ծովում լարվածությամբ։ ՆԱՏՕ-ն, որը գործընկերական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, կողմերին առաջարկում է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, սակայն ոչ մի կոնկրետ առաջարկությամբ հանդես չի գալիս»,- նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը կարծես թե աննշույլ է։

«Մինսկի խմբի նոր ձևաչափը, որտեղ կարող է ներառվել նաև Թուրքիան, կարող է վստահություն ներշնչել։ Պուտինը մտերիմ է երկու երկրների հետ էլ, չնայած Ռուսաստանն ավելի մտերիմ է քրիստոնյա հայերի հետ։ Գուցե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք աշխատում են միասին, կարող են երկու կողմերին էլ հետ պահել այն աղետալի ճանապարհից, որ բռնել են կողմերը»,- ասվում է Bloomberg-ի հոդվածում։