Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար. ՀՀ նախագահ

Լուրեր

21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հանրայինը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ հայտարարություն
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը CNBC հեռուստաալիքին.

-Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն ունի մոտ 100 հազար բնակչություն: Մենք ականատեսը եղանք, որ այս վերջին բախման հետևանքով զոհվել են հարյուրը: Ո՞րն է լինելու ավարտը: Գուցե սա պետք է միջազգային արբիտրաժի մա՞ս լինի: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ բոլոր կողմերը կհավաքվեն մեկ սեղանի շուրջ: Աշխարհն այսօր զբաղված է այլ խնդիրներով՝ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ԱՄՆ նախագահական ընտրություններ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ: Ցավոք, այս խնդրին համարժեք և անհրաժեշտ միջազգային ուշադրություն դեռ չկա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի սա չվերածվի ավելի մեծ հակամարտության:

– Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար: Պատկերացնո՞ւմ եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա:

-Դա նշանակո՞ւմ է, որ մեծ խնդիրներ կլինեն էներգետիկ ոլորտում՝ կապված գազատարների հետ…

-Ոչ, ոչ: Այս հարցը միայն մեկ հարթության մեջ մի դիտարկեք: Աշխարհը միայն էներգետիկայով չի պայմանավորված, այն շատ ավելի բարդ է, այստեղ կան ազգային շահեր, կայունություն, առևտուր, լոգիստիկա և շատ այլ հարցեր: Մենք չենք կարող երկրների միջև հարաբերությունները պարզեցնել՝ հիմնվելով միայն էներգետիկայի վրա: Թեպետ մոտ տասը տարի առաջ ես Եվրատլանտյան Անվտանգության նախաձեռնության էներգետիկայի հարցերով խմբի նախագահն էի և իսկապես գիտակցում եմ էներգետիկայի կարևորությունը, սակայն մենք չենք կարող այս հարցն այդքան պարզեցնել: Պատկերացրեք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա:

-Դա կպատահի՞:

-Հույս ունեմ՝ ոչ, քանի որ դա մեծ ողբերգություն կլինի բոլորի համար ամբողջ աշխարհում: Դուք նշեցիք, որ Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, բայց Դուք չհիշատակեցիք, որ նրանք հայեր են, և կապ չունի՝ 150 հազար են, թե՞ 250 հազար: Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Դա մի հիանալի լեռնային երկիր է քաջ ու հպարտ ժողովրդով՝ հայերով: Անգամ խորհրդային իշխանության տարիներին տեղի բնակչության 90 տոկոսը հայեր են եղել: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ: Սա հայերի համար անընդունելի է: Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և ուզում եք դա, թե ոչ՝ մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան:

Եթե ուսումնասիրեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը, թվում է, թե նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով՝ Միջերկրական ծովում, Հունաստանում, Լիբիայում, Իրաքում: Նրանք խնդիրներ են ստեղծում ամենուր:

Նրանք հայտարարում են, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, ինչը բացարձակ անհեթեթություն է: Այդ նավթամուղը գոյություն ունի ավելի քան 20 տարի: Եթե մենք դա չենք արել 20 տարիների ընթացքում, ինչու պետք է ուզենք դա անել հիմա, ո՞րն է նպատակը: