Պուտինն ու Մակրոնը Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում ու Բելառուսում տիրող իրավիճակը, տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները «մանրամասն քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առումով»։

Պուտինն ու Մակրոնը կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ ու ամբողջությամբ դադարեցնել կրակն ու դեէսկալացնել լարվածությունը։

«Նշվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու փաստը։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հստակ չափանիշները, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների անունից հայտարարություն անել զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերականգնման օգտին»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։