Բաքվի զինվորական հոսպիտալը լի է վիրավորներով․ այստեղ հատուկ հսկողություն է սահմանված

Լուրեր

20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն է ու քաղաքականապես մոտիվացված․ մի շարք ՀԿ-ների հայտարարությունը  
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
Բոլորը

Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալը լի է վիրավորներով և աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Freeazerbaijan.info կայքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ շտապօգնության մեքենաներն ամեն ժամ հիվանդանոց են հասցնում ծանր վիրավորների։ Նշվում է նաև, որ հոսպիտալն անվտանգության աշխատակիցների խիստ վերահսկողության տակ է, որոնք հրաման ունեն ներս չթողնել կողմնակի անձանց, այդ թվում՝ զինվորիների հարազատներին։

«Այդ պատճառով հոսպիտալի երկու մասնաշենքերի դռների մոտ հավաքված են երկրի բոլոր շրջաններից եկած զինվորների հարազատները։ Մարդիկ նույնիսկ չգիտեն՝ իրենց զինվորը այնտե՞ղ է, թե՞ ոչ, քանի որ հիվանդանոցի ղեկավարությունը զոհվածների ու վիրավորների ցուցակ չի ներկայացնում»,- գրում է կայքը՝ հավելելով, որ զոհվածներին միանգամից թաղում են, և քանի որ սոցցանցերն աշխատում են մեծ ընդհատումներով, վիրավոր զինծառայողների հարազատները որևէ տեղեկություն չեն կարողանում ստանալ։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչև օրս չի ներկայացրել սեպտեմբերի 27-ից ընթացող ռազմական գործողությունների ընթացքում իր կորուստների թիվը, տեղեկություններ չեն հաղորդվում նաև վիրավորների թվի մասին։

Էմմա Չոբանյան