Հայերն աշխարհով մեկ Արցախի կողքին են․ ցույցեր են կազմակերպվում տարբեր երկրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

Ինչպես հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ, այնպես էլ հիմա, քանի դեռ առաջնագծում կրակը չի դադարել, ցույցեր են կազմակերպվում տարբեր երկրներում։ Առաջիններից մեկը Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի հայ համայնքն էր, որ ոտքի կանգնեց։

Սեպտեմբերի 29-ին նրանք ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի բողոքի ցույց են անցկացրել Գլենդելի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայի ընթացքում հայերի ձեռքին եղել են եռագույնը, «Արցախը Հայաստան է» և «Հայաստանը ուժեղ է» գրություններով պաստառներ:

Ֆրանսիայում ՝ Փարիզում, շուրջ 1000 ֆրանսահայ Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։ Մի քանի սենատորներ ու պատգամավորներ ելույթով են հանդես եկել՝ վերահաստատելու իրենց աջակցությունն Արցախին։ Հավաքին ներկա է եղել նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահը և Ֆրանսիայում քրդական համայնքի խոսնակը։ Հանրահավաքը տևել է ավելի քան մեկ ժամ, իսկ ավարտին «Ղարաբաղը մերն է» և «Միություն, պայքար, հաղթանակ» բացականչություններով օդ են արձակել Արցախի դրոշի գույներով ճայթուկներ:

Նիդեռլանդահայերը ևս բողոքի ձայն են բարձրացրել ու պահանջագիր փոխանցել տեղի պատգամավորներին, որ վերջիններս դատապարտեն Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Իսկ ջավախքցիները Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նախորդ գիշեր փակել էին Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը՝ արգելելով բեռնատարների տեղաշարժը: Ճանապարհը փակող Ջավախքի հայերի խոսքով` այդ ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում: Ջավախքցիների զայրույթի պատճառն այն էր, որ վրաց-հայկական սահմանը փակ էր ու իրենց օգնությունը չէին կարող փոխանցել Հայաստանին։ Ջավախքցի հայերն ասել են՝ չեն բացի ճանապարհը, քանի դեռ բաց չի իրենց ճանապարհը։

Ի վերջո, հումանիտար օգնությամբ բեռնված 2 բեռնատար հատել է սահմանը, իսկ անվադողերով բեռնված բեռնատարները դեռ կանգնած են։

Այս անգամ ևս հայերն աշխարհով մեկ՝ Ջավախքից մինչև Գլենդել ու Փարիզ, Արցախի կողքին են մեկ միասնական կոչով՝ «Արցախը Հայաստան է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Մկրտչյան