Արդեն քանի օր է՝ թուրքական ԱԹՍ-ները, AWACS համակարգը թռչում են մեր սահմանի մոտ, գուցե հետևում են․ Վրթանեսյան

Լուրեր

18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
18.11.2024 | 13:42
Աջակցում ենք Հայաստանին, կարծում ենք՝ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ սենատորները՝ Բաքվում հրավիրված ասուլիսում
18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
Բոլորը

Ռազմական գործողություններն այս գիշեր շարունակվել են Արցախի առաջնագծի ամբողջ երկայնքով։ Առավոտյան այդ ամենին հաջորդել են հրետանային հարվածները։ Պատերազմի ընթացքի ու գործողությունների բնույթի մասին Factor.am-ը զրուցել է Razm.info կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

– Պարո՛ն Վրթանեսյան, եթե համեմատելու լինենք Ապրիլյանի հետ, ծավալները շատ տարբեր են, այս մեկն ավելի խոշոր է։ Իսկ նպատակների տեսանկյունից ի՞նչ տարբերություններ կան։

– Ակնհայտ է, որ այս անգամ թիրախներն ավելի խորքային են։ Եվ չի կարելի բացառել, որ եթե հակառակորդն ինչ-ինչ հաջողությունների հասնի ինչ-որ մի հատվածում, ամեն գնով կփորձեն այդ հաջողություններն ընդլայնել։ Հակառակորդը կփորձի շատ ավելի լուրջ, շատ ավելի խորք մտնել։ Եթե Ապրիլյանի առաջին հարվածով ինչ-որ կտորներ վերցրին ու հետո կենտրոնացան դրանք պահելու վրա, իհարկե, եթե կարողանային ճեղքում ապահովել, առնվազն մինչև Սարսանգի ջրամբար նպատակներ ունեին, առնվազն ցանկություն ունեին հարավում խորանալու, այս անգամ, կարծես, շատ ավելի մեծ ուժերով ավելի հեռուն գնացող պլաններ ունեն։ Եվ, գուցե, նաև հույսեր ունեն, այսպես ասած, Ղարաբաղի խնդիրն իրենց օգտին վերջնական լուծել։

– Այսինքն՝ ռազմական ճանապարհո՞վ։

– Ռազմական ճանապարհով, այո՛, եկեք չզարմանանք՝ մի կողմ դնելով դիվանագիտական սիրուն ձևակերպումները։

– Նախկինում, երբ լարում էր լինում, և նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ, Թուրքիան մասնակցում էր միայն հայտարարություններով։ Այս անգամ առանձնահատուկ ռազմական մասնակցություն ունի։ Հայաստանը պատրա՞ստ էր սրան, ինչպե՞ս էր պատրաստվում։

– Ես համոզված եմ, որ Թուրքիան նախկինում մասնակցում էր ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև, օրինակ, խորհրդատվության, հետախուզական տեղեկություններ տրամադրելով, սպառազինություն տրամադրելով, վերապատրաստելով, որպես հրահանգիչներ էին մասնակցում հաստատ։ Այո՛, մարտին չեն մասնակցում, բայց եթե իրենք հատուկջոկատայիններին մարզում են, բնական է, որ դա էլ է մասնակցություն, ըստ էության։ Այս անգամ հետաքրքիր է, որ Թուրքիայի մասնակցությունը ոչ միայն շատ ավելի լայն է, այլև ավելի տեսանելի է և, կարծես, ավելի ցուցադրական։

– Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան կարծես թե պետք է արձագանքի, երբ Հայաստանի սահմանների ուղղությամբ հարձակում է լինում։ Ինչո՞ւ դա չկա այս պահին։

– Զուտ ռազմական առումով կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կան պատասխանատվության գոտիներ, և ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի խնդիրը մեր արևմտյան սահմանի պաշտպանությունն է և, նույնիսկ այսպես ասեմ՝ ռազմաքաղաքական պաշտպանությունը, որովհետև ինքն այստեղ հենց հավասարակշռող գործոն է՝ հաշվի առնելով Թուրքիայի զինուժի և Հայաստանի դիսբալանսը։

Բայց նաև պետք է նայենք իրականությունը։ Արդեն քանի օր է՝ թուրքական անօդաչուները մեր սահմանի երկայնքով թռչում են, ընդ որում՝ շատ մոտ։ Թուրքական AWACS համակարգ է թռնում, այսինքն՝ դա հնարավորություն է տալիս հետևել զորքերի տեղաշարժին նաև Հայաստանի տարածքում, գուցե ինչ-որ ռադիոկապ, ինչ-որ հեռախոսազանգեր գաղտնալսել։ Մի խոսքով, սա շատ լուրջ խնդիր է։ Օրինակ՝ երեկ մեր Սու-25 ինքնաթիռի խոցումից հետո թուրքական անօդաչուն երկար ժամանակ թռչում էր Շիրակի օդանավակայանի մոտ՝ սահմանի երկայնքով։ Այսինքն, գուցե հետևում էին՝ ինչ է այնտեղ կատարվում։

Ըստ էության՝ Թուրքիան հիմա անթաքույց իր տարածքից Ադրբեջանի համար հետախուզություն է անում։ Դա խնդիր է։ Թուրքիայի օդային տարածքում թուրքական հետախուզական անօդաչուներ խոցելը, բնականաբար, շատ լուրջ խնդիր է լինելու։ Առավել ևս, եթե, օրինակ, ռուսական ՀՕՊ-ը խոցի։ Բայց մենք ունենք միացյալ ՀՕՊ, դրա մասին պայմանագիր կար, որ Հայաստանում քննադատվում էր որոշ ուժերի կողմից։ Հիմա, օրինակ, ինչպե՞ս է աշխատում այդ համատեղ համակարգը։ Նույն այդ F-16-երի թռիչքների վերաբերյալ ի՞նչ է հայտնի այդ համակարգին, ի՞նչ է գրանցվել Ռուսաստանի կողմից։ Դա պետք է հասկանալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան