ԼՂ հակամարտության մասշտաբային ակտիվացում ենք նկատում․ Զախարովա

Լուրեր

05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարարության դիտարկումներով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մասշտաբային ակտիվացում է ունեցել։ Այս մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, մենք արդեն տեսնում ենք այս հակամարտության բավական մասշտաբային ակտիվացում»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Զախարովան։

Նա հայտարարել է, որ թեև աշխարհում միասնականություն, ընդհանուր առմամբ, չկա, բայց այս հարցում բոլորը խաղաղ կարգավորման կոչեր են անում։

Զախարովան նաև պնդել է, որ Ռուսաստանը իրավիճակի հանդարտացման ջանքեր է գործադրում։

«ՌԴ ղեկավարությունն իրավիճակի հանդարտեցման կոչ է անում։ Դրան են ուղղված մեր բոլոր ջանքերը։ Ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին անգամ է աշխարհը բախվում հակամարտություններում իրավիճակի սրման, բայց ամեն անգամ հարկավոր է խաղաղ լուծման ուղիներ գտնել»,- նշել է նա։