Վարչապետն առաջարկել է համայնքներում աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ ներդնել

Լուրեր

04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ: Միաժամանակ ակնկալում եմ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակացությունը ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Այս ծրագրին մենք խիստ հետևողակական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչև 2017 թվականի վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»։

Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում տուգանքի կիրառումը ապահովող հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ամսական մանրամասն հաշվետվություններ կզեկուցվեն, այնուհետև կատարված աշխատանքների և հետագա միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի զանգավածային լրատվության միջոցներին: Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա և կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակարպելու և աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ։

«Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ: Այն պետք է հստակ խաղի կանոններ, նորմեր սահմանի: Այդ կառույցի բյուջեի աղբյուրները տուգանքներից են գոյանալու, որի մի մասը ուղղվելու է տեսուչների վարձատրմանը, մյուս մասը՝ աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթների իրականացմանը»,-ասել է կառավարության ղեկավարը: