Մենք չենք սկսել, բայց մենք ավարտելու ենք՝ հաղթելով և «նակազատ» անելով․ հարցում Ստեփանակերտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պետական սահմաններին սանձազերծված պատերազմը շարունակվում է: Այսօր Factor TV-ն Ստեփանակերտի փողոցներում հարցում է անցկացրել:
Բնակչությունը մարտական է տրամադրված: Նրանք նշում էին, որ իրենց տներից չեն գնալու և մինչև վերջ պայքարելու են հայրենիքի համար:
«Մինչև Բաքու գնալու ենք. մե՞նք ենք սկսել պատերազմը, չէ՛, ադրբեջանցիներն են սկսել»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկն, ով կամավորագրվել էր՝ առաջնագիծ գնալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: