Արցախի Մարտունի քաղաքը երեկ հակառակորդի թիրախում հայտնված բնակավայրերից մեկն էր: Բազմաթիվ տներ ավիրվել են: Այսօր Factor TV-ի հետ զրույցում մարտունեցիները ցույց էին տալիս հակառակորդի կրակոցների հետևանքով վնասված տները՝ միաժամանակ շեշտելով, որ չեն պատրաստվում սեփական բնակավայրը լքել. պայքարելու են մինչև վերջ: