Լուկաշենկոյի հետ ուղիղ կոնտակտ չունեմ, այն, ինչ կարող է անել Ծառուկյանը, ոչ ոք չի կարող. Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Միջազգային հանրության գնահատականները մեզ չեն բավարարում: Երեկվանից լսում ենք միջազգային հանրության հեզաճկուն, լղոզած գնահատականները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի տեխնիկան, վիճակը ծայրահեղ ծանր է: Այս իրավիճակում որևէ ադեկվատ, սթափ մարդ, երկիր, միջազգային կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցային գործընթացից»,- նշեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնելով հայտարարություններն անընդունելի են:

Նա նաև նշեց, որ այս փուլում ինչ-ինչ արտաքին քաղաքական շահեր սպասարկելով՝ Ռուսաստանի դերը նվազեցնելու փորձերը չեն բխում մեր ազգային անվտանգության շահերից:

Անդրադառնալով հարցին, թե Գագիկ Ծառուկյանը, բավականին լավ հարաբերությունների մեջ լինելով Լուկաշենկոյի հետ, կարո՞ղ է ազդեցություն գործել նրա վրա՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորը ասաց, որ օր առաջ Գագիկ Ծառուկյանը պիտի ազատության մեջ լինի:

«Մենք պետք է գնանք ազգային միասնության, համերաշխության ճանապարհով: Ես անձամբ Լուկաշենկոյի հետ ուղիղ կոնտակտ չունեմ, այն, ինչ կարող է անել Ծառուկյանը, ոչ ոք չի կարող»,- ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: