Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել

Լուրեր

28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատավարական պրակտիկայի բարելավման իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը։

«ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ որոշ դեպքերում արգելանքի տակ գտնվող մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, կամ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման ընթացքում վերջիններիս կողմից դատարանում արվում են հայտարարություններ ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, ինքնախոստովանական կամ հանցակցին մերկացնող ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ: Սակայն միջնորդությունների քննարկմանը մասնակից քննիչների կողմից այդ հայտարությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, փոխարենը այդ անձանց առաջարկվում է հայտարարությունների կապակցությամբ հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններին։

Օրինակ՝ ՀՀ ՔԿ-ում քննված քրեական գործով 2019թ. օգոստոսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք առաջադրված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության դատական քննության ժամանակ մեղադրյալը հայտարարել է, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից գործադրվել է բռնություն, ինչպես նաև բռնություն է գործադրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնում` հետաքննիչի կողմից: Դրա վերաբերյալ հայտարարություններ է կատարել նաև մեղադրյալի պաշտպանը:

Դատարանը վարույթն իրականացնող մարմնի ուշադրությանն է հրավիրել մեղադրյալի և պաշտպանի կողմից արված հայտարարություններում ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու մասին տվյալների վրա։ Միջնորդության քննարկման ժամանակ հիշյալ գործով վարույթն իրականացնող քննիչը բավարարվել է մեղադրյալին և պաշտպանին պարզաբանելով, որ ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների վերաբերյալ կարող են հաղորդում ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ավելին՝ մեղադրյալը և վերջինիս պաշտպանը ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարություններ են կատարել հետագայում՝ նաև երկու ամիս անց դատարանում մեղադրյալի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության դատական նիստին՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել և որ այդ մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ՀՔԾ:

Որոշ դեպքերում անձանցից բացատրություն վերցնելիս, հարցաքննելիս, վերջիններս հայտնում են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի, բռնության վերաբերյալ տեղեկություններ, բայց այդ տվյալները տևական ժամանակ չեն փոխանցվում իրավասու մարմինների քննարկմանը։

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել համապատասխան նախաքննական մարմինների ղեկավարներին՝ անհրաժեշտ համարելով ձեռնարկել գործուն միջոցներ նման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ենթակա ծառայողներին հանձնարարել դատավարության մասնակիցների կողմից արված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն անհապաղ փոխանցել դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազներին՝ իրավասու, անկախ մարմնի քննարկմանը ուղարկելու, այդպիսով խոշտանգման, պաշոնեական լիազորությունները բռնության զուգորդմամբ անցնելու դեպքերով օպերատիվ քննության արդյունավետության վտանգումը բացառելու համար:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության, վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար։

Դատախազներին հանձնարարված է նաև մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցների հարցերով վերաքննիչ բողոքների կամ գործի՝ ըստ էության քննության դատական նիստերին մասնակցության ընթացքում ևս առանձնահատուկ ուշադրություն դարձնել իրենց նկատմամբ ոստիկանության բաժանմունքներում, ԶՊՎ-ներում, քրեակատարողական հիմնարկներում պաշտոնատար անձանց կողմից բռնության, ճնշումների ենթարկվելու վերաբերյալ ձերբակալված, կալանավորված անձանց կողմից արվող պնդումներին՝ դրանցով անհապաղ պատշաճ ընթացքակարգ սկսելու և քրեական վարույթի շրջասնակներում դրանց իսկությունը և հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: