Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը Լավրովը քննարկել է նաև տարածքներ ազատելու հարցեր․ Զախարովա

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Ադրբեջանական կողմի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման՝ ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները, որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատման որոշումներ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ այս հարցով Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է, միաժամանակ հորդորել այսուհետ առաջնորդվել դրանով, ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, «որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո, հիշեցնենք, ադրբեջանական խորհրդարանի կայքում հաղորդագրությունում էր տարածվել, որում նշվում է, թե Լավրովը հայտարարել է՝ «Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ Լավրովն ասել է․ «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը հակամարտության կարգավորման գործընթացում  հանդես է գալիս օկուպացված 5 շրջանների վերադարձի, խաղաղապահների տեղակայման, տրանսպորտային ու հաղորդակցության համակարգերի վերականգնման օգտին»։