Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան մեկնողների խնդիրը բարձրաձայնելու է Մոսկվայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Բոլորը

Երեկ գիշերվանից ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մի քանիսը անժամկետ հացադուլ են սկսել: Նրանք «Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին» գրությամբ պաստառներով Կառավարության դիմաց են, պահանջը մեկն է, որպեսզի ՌԴ-ն բացի սահմանները, և իրենք կարողանան վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:

Հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկը նշեց, որ այսօր առավոտյան երկու հոգով հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և վարչապետն ասել է, թե սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի համավարակի ցուցանիշների հետ:

«Մենք առաջարկեցինք փուլ առ փուլ լուծում տալ հարցին: Գոնե ամեն օր ակցիային մասնակցողների՝ 200 հոգու հարցը լուծվի: Վարչապետը խոստացավ հնարավորինս շուտ լուծել այս հարցը: Հիմա սպասում ենք վարչապետի պատասխանին»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Նա նաև հավելեց, որ մինչև Կառավարությունից հստակ պատասխան ստանալը կշարունակեն բողոքի ակցիա, այդ թվում՝ հացադուլ իրականացնել:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ արդեն մի քանի ամիս է, ինչ այստեղ են, և չեն կարողանում վերադառնալ: Այդ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության և Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ:

Մանրամասները՝ տեսանյութում: